1. Մի ծիծաղիր նրա երազանքների վրա
Ասենք մարդը երազում է տիեզերք թռչել, լրջորեն երազում է: Մի խանգարիր նրան, մի կատակիր, մի ծաղրիր: Նա դրա համար չի կիսվել քեզ հետ, որպեսզի ծաղրես իրեն:
2. Մի ծիծաղիր նրա մայրիկի վրա
Մայրը սրբություն է, ուստի քննադատությունը, առավել ես երկիմաստ կատակները տեղին չեն:
3. Մի ծաղրիր նրա արտաքինը
Նա դժվար թե ցույց տա, որ նեղանում է մեծ փորի կամ ճաղատ գլխի մասին քո կատակներից, բայց նա տառապում է: Այո, գուցե տղամարդիկ այդքան էլ տարված չեն իրենց արտաքինով, բայց նրանք նույնպես ցանկանում են հմայիչ լինել:
4. Շանտաժի նոտաներով կատակներ
Շատ կանայք են դա կարողանում: «Սիրելիս, անընդհատ աշխատավայրում ես մնում, ուշ ես դուրս գալիս, շարունակիր նույն ոգով, գոնե սիրեկաններիս համար ժամանակ կմնա»: «Չլինի մուշտակ, չեն լինի և կոտլետներ, տոլմա ու սեքս, դե գնա, հահա»: Իսկ տղամարդը չի ծիծաղում:
5. Մի ծիծաղիր նրա աշխատավարձի վրա
Նա ջանք է թափում: Դու մտածում ես, որ վա՞տ է աշխատում: Ուրեմն նորմալ խոսիր նրա հետ, այլ ոչ թե կատակներ արա:
6. Մի ծաղրիր նրա հոբբին
Նա երեխայի պես մեքենաներ կամ գնացքնե՞ր է հավաքում: Հիանալի է: Երբ նա քեզ ցույց տա իր հավաքածուն, պետք չի ծիծաղել: Հարգիր նրան:
7. Մի ծաղրիր նրա հագուստը
Այո, տղամարդիկ շատ նեղացկոտ են և զգայուն. նրանք պարզապես դա ցույց չեն տալիս: Եթե սկսես ծիծաղել նրա վերնաշապիկի վրա, որը նրան շատ է դուր գալիս, նա իրեն վատ կզգա:
8. Մի ծիծաղիր նրա նվերների վրա
Դու չես պատկերացնում, թե որքան երկար ու մանրակրկտորեն էր նա ընտրում դրանք, որքան գումար, ժամանակ ու ջանք է ծախսել: Եթե դուրդ չի գալիս, ապա մյուս անգամ տոնի նախօրեին ասա նրան, թե ինչ ես ցանկանում ստանալ:
9. Մի ծիծաղիր նրա սեքսուալ կարողությունների վրա
Նա ծիծաղելի ձայնե՞ր է արձակում, ձեռքերն ու ոտքե՞րն է ծիծաղելի շարժում, չգիտի, թե ինչպես շարժվե՞լ. մի ծիծաղիր, օգնիր նրան: Շատ տղամարդիկ իմպոտենտ են դառնում նման ծաղրանքների արդյունքում:
10. Մի ծաղրիր նրա զգացմունքները
blognews.am