Մեկնաբանությունները միանշանակ են. տեսանյութը շոկ ու նողկանք է առաջացնում: Հարբած տղամարդը դաժանաբար ծեծում է սեփական կնոջը, վերջինս գրեթե չի փորձում դիմադրել: Տղամարդը գործի է դնում բռունքներն ու ոտքերը: Այդ ընթացքում սադիստը զանգահարում է իր մրցակցին, որի համար էլ հենց կազմակերպել էր այդ ներկայացումը:

Ծեծն ու ծաղրանքը տեւում է մոտ կես ժամ, որի ժամանակ տղամարդը կնոջը մեղադրում է դավաճանության մեջ: Կինը արյուն է թքում ու փորձում արդարանալ:
Տեսանյութի վերջում տղամարդը կնոջ արյունով լվացվում է

Իր «հրապարակումը» նա նվիրել է իր բանակային տոնին եւ կոչել. «Հանուն ռազմածովային նավատորմի: Որտեղ մենք ենք, այնտեղ հաղթանակն է: Փառք ռազմածովային նավատորմին», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Աստրախանցի օգտատերերը ճանաչել են հերոսին եւ զանգահարել ոստիկանություն, որը համացանցից օգտվողների օգնությամբ ճշտել է չարագործի անունն ու հեռախոսահամարը: Ոստիկանությունը ստուգել է համակարգչի IP հասցեն: Արդեն երեկոյան օպերները նրա տանն էին, բայց տղամարդն այնտեղ չէր:

Իսկ ահա առավոտյան սադիստն ու զոհը տանն էին. կինն անկողնում կամաց-կամաց ուշքի էր գալիս, տղամարդն էլ ալկոհոլի մնացորդներն էր վերջացնում: Եվ ահա երջանիկ ավարտ. չարագործը պատժված է, զոհը՝ ազատված: Սակայն կինը կտրականապես հրաժարվում է «ծովային հետեւակայինի» դեմ բողոք ներկայացնելուց:

«Ցավոք, չենք կարող նրան մեղադրանք ներկայացնել:

Ըստ օրենսդրության՝ զոհը պետք է բողոք գրի: Բայց մեր աշխատակիցները շարունակում են ուսումնասիրել տեսագրությունը, հնարավոր է՝ քրեական գործ հարուցելու հիմք գտնեն», – հայտնել է ՆԳՆ-ի Աստրախանի մարզային վարչության մամուլի ծառայության պետ Պյոտր Ռուսանովը:

Ի դեպ, տղամարդն իրոք կապ ունի նավատորմի հետ՝ ժամկետային ծառայություն է անցել: Իսկ հիմա աշխատում է Աստրախանի նավաշինարաններից մեկում: Իհարկե, ռազմածովային նավատորմի գործընկերները դժվար թե գոհ լինեն այդ փաստից:
news.am