Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանության Արմավիրի բաժնից: Համագյուղացիների պատմելով՝ մահացածին ծեծի է ենթարկել որդին` 37-ամյա Վարդան Ստեփանյանը: Նա ամուսնալուծված է եւ թուլություն ունի խմիչքի նկատմամբ:
Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը եւ ասաց, որ նա մորը ծեծելուց հետո փախուստի է դիմել եւ համագյուղացիներն ու ոստիկանները փնտրում են նրան: Մահացածն ունի նաեւ 2 աղջիկ ովքեր ամուսնացած են: « Տղան ընթացքում խմում էր, որի համար կինը երկու երեխաների հետ առանձին է ապրում: Մեկ-մեկ էլի է մորը ծեծել, բայ հարեւանները պատմում են, որ երբ քննիչները եկել են, մայրը թեւերը փռել է որդու վրա»,- պատմեց գյուղապետը՝ հավելելով, որ երբ տղան չի խմել օրը մինչեւ 20 հազար դրամ աշխատել է` գյուղում խոտ էին բարձում, իսկ երբ խմել է, մոր թոշակի հույսին է մնացել: