26-ամյա աղջիկը , հանդիպելով XXXChurch քրիստոնեական կազմակերպության քարոզիչներին, որոնք օգնում են ճիշտ ուղու վրա կանգնել պոռնոյից կախում ունեցողներին, վերագտել է իրեն ու պատմում է, թե մեծահասակների զվարճանքների արդյունաբերությունը ինչու է իր համար 7 տարի եղել իսկական դժոխք:
Արդեն 15 տարեկանում պոռնոդերասանուհին, որի իսկական անունը Բրիթնի Ռուիս է, կատարել է առաջին քայլը և դարձել պահանջված այդ ոլորտում. նա դարձել էր մերկապարուհի՝ հայտնում է WND Faith-ը:
Աղջիկը սկսել է նկարահանվել 18 տարեկանից, ընդ որում՝ պրոդյուսերները նրան շահագործում էին՝ նա նկարահանվել է օրական 2-3 սցենարում:
«Ես ինձ այնքան սիրված էի զգում այն օրերին, քանի որ ինձ դիմահարդարում էին և գեղեցիկ սանրվածքներ կատարում: Ինձ ասում էին, որ ես գեղեցիկ եմ: Ես ցանկանում էի սիրված լինել»,- պատմել է պոռնոդերասանուհին Ռեյչել Քոլինզի՝ XXXChurch-ի ներկայացուցչին, որն օգնել է նրան հրաժարվել կարիերայից ու Աստծո օգնությանը դիմել:
Այդ կազմակերպությունը պոռնոարդյունաբերության զոհերին օգնելու համար նրանց հավաստիացնում է, որ «Հիսուսը սիրում է պոռնոաստղերին», ու անգամ Աստվածաշունչ է թողարկում նման վերնագրերով՝ հայտնում է The Daily Mail-ը:
«Ես կարծես ռոբոտ, ռետինե տիկնիկ լինեի: Ես ոչ մի էմոցիա չունեի, կորցրել էի հույսս, կատարյալ դատարկություն էի զգում: Սկսեցի թմրանյութեր ընդունել՝ ցավս մեղմելու համար»,- խոստովանում է նախկին պոռնոդերասանուհին:
Ներկայում ամեն ինչ անցյալում է կնոջ համար, ով վստահ է, որ Աստծո սերը վերագտել է ու այլևս երբեք իր նախկին կյանքին չի վերադառնա:
Ինչպես նկատում է WND Faith-ը, աղջիկն ամեն ինչ չի պատմել իր մասին՝ նա 14 տարեկանում դարձել է բռնաբարության զոհ, իսկ ավելի ուշ, երբ փորձել է կանգնել ճիշտ ուղու վրա, հանդիպել է ինչ-որ երիտասարդի, ում հետ ծանոթացել էր եկեղեցում: Նրա սիրեցյալին սպանել են փողոցում՝ նրա աչքի առաջ:
Ջեննա Փրեսլին նկարահանվել է մեծահասակների համար ֆիլմերում. նա կատարել է ավելի քան 275 դեր:
1in.am