Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանի խոսքերով` դեպքն անսպասելի էր: «Շատ խելոք, նյարդեր չունեցող բարեհամբույր մարդ էր, այսինքն վեճ, կռիվ անող չէր, ինչ-որ հուզվող, այդպիսի մարդ չէր, լռիկ-մնջիկ, հանձնակատար: Թե ի՞նչը ստպեց իրեն…»,- զարմացած է Ս. Խալաթյանը:

Ի տարբերություն աշխատակիցների` վերջին շրջանում մայրն աղջկա մեջ փոփոխություն է նկատել. Աննան խիստ ընկճված է եղել: Մորը հայտնի է նաև ինքնասպանության պատճառը, այդ մասին նա հայտնել է ոստիկանությունում:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` մահվանից առաջ Աննան նաև գրություն է թողել: Աննա Աղաբաբյանը երկու անգամ ամուսնացած է եղել, երկու ամուսիններից էլ երեխաներ ունի:
1in.am