Վերջինս ի վիճակի չի եղել խոսելու: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել: Ամիրյան փողոցի շենքերից մեկում մի բնակարանում նա ու իր 29-ամյա մտերմուհին տանը վիճաբանել են, որի ժամանակ, նախնական տվյալներով, ինքը դանակով հարվածել է նրա ձախ ուսին ու դաստակին՝ պատճառելով վնասվածքներ:

Սակայն այսքանով չի ավարտվել, այնուհետեւ ինքնասպանության փորձ է կատարել՝ նույն դանակով վնասվածք հասցնելով իրեն: Վերջինիս առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են համալսարանական կլինիկա:

Գործով զբաղվում են իրավապահները:
news.am