«էքսպերիմենտի» էությունը հետեւյալն է. աղջիկը փողոցում մոտեցել է անծանոթ տղամարդկանց եւ տվել միեւնույն սադրիչ հարցը. «Կցանկանայի՞ք ինձ հետ սեքսով զբաղվել»։ Նա այդ հարցով դիմել է 14 տղամարդու, սակայն էքսպերիմենտի արդյունքները մի փոքր անսպասելի են եղել, ընդգծում է The Daily Mail-ը։
Չնայած աղջկա գրավչությանն ու նրա գայթակղիչ հագուստին, մասնակիցների կեսը մերժել է նրան, իսկ մի տարեց տղամարդ անգամ ոստիկաններին է օգնության կանչել՝ հայտարարելով, որ «սա իր համար Չինաստանը չէ, կամ որեւէ այլ տեղ, որտեղից, որ նա եկել է»։
Շատերը շփոթվել են նրա վարքից՝ հարցնելով արդյոք նա լավ է, կամ հարբած է։ Աղջկա առաջարկությունն անմիջապես ընդունել է միայն մեկ երիտասարդ։
Երկու անգամ աղջիկը մոտեցել է տղամարդկանց, ովքեր զբոսնել են իրենց ընկերուհիների հետ։ Սակայն տարօրինակ է, որ վերջիններս իրենց դժգոհությունները չեն հայտնել Անդրեային՝ տեղի ունեցողին անլուրջ վերաբերելով։
news.am