«Հաղորդումից մի քանի րոպե անց իմ հեռախոսը կորցրեց իր հանգիստը, ֆեյսբուքում սկսվեցին նամակները իմ ընկերների կողմից, որոնք հետաքրքրվում էին իմ առողջական վիճակով: Ես այդ ամենը ընդունեցի որպես հումոր, քանզի այդ հաղորդման բոլոր մասնակիցներն էլ գրագետ ու նորմալ մարդիկ էին: Բայց այսօր արդեն համբերությանս բաժակը լցվեց, երբ ինչ-որ կանայք հարձակում գործեցին ինձ վրա լկտի արտահայտություններով ու անգամ բանը հասավ ահաբեկելուն…»,- հայտնել է դերասանուհին:
Հավանաբար հեռուստադիտողներից մի քանիսին դուր չի եկել Անահիտի դիրքորոշումը:
«Չեմ ուզում փոխվել» թեմայի շուրջ: Հաղորդման ֆորմատի համաձայն՝ երկու կողմերը բանավիճում են միմյանց հետ. ամենայն հավանականությամբ, «Ահաբեկիչները» հարձակվել են Անահիտի վրա այն բանի պատճառով որ հակառակ «բանակի» համախոհ են: