Խոյ
Այսօր դուք պատրաստ եք ամենայն պատասխանատվությամբ ձեռնամուխ լինել այն գաղափարների կյանքի կոչմանը, որոնց մասին վաղուց ու թվում է թե՝ անհույս, երազել եք: Ձեզանից միայն պահանջվում է մտահաղացման իրագործմանը մոտենալ ստեղծագործաբար, միայն ձեզ հատուկ ջիղով, ավելին՝ ոչ ստանդարտ ուղիների ու լուծումների զուգորդմամբ:
Ցուլ
Ձեր լավատեսությունն ու էներգիան կօգնեն օրը դարձնել բավականին բեղմնավոր: Միակ խնդիրը, որը կարող է այսօր ծագել ձեր ճանապարհին, այն է, որ ակտիվության ու համառության պատճառով կարող եք բախվել այլոց ագրեսիայի հետ: Փորձեք խուսափել դրանից, հարթեք կոնֆլիկտային իրավիճակները, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում կորցնել նախնական տրամադրվածությունը:
Երկվորյակներ
Այսօր մի պլանավորեք կարևոր հանդիպումներ ու մի մտեք բանակցային գործընթացների մեջ, իսկ շփումները ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել, քանի որ շրջապատի զգայական լարումը կարող է լրացուցիչ բարդությունների պատճառ հանդիսանալ նոր հարաբերություններ հաստատելիս: Խոշոր գնումներ կատարել խորհուրդ չի տրվում: Իսկ օրը եզրափակեք հանգիստ ընտանեկան միջավայրում:
Խեցգետին
Այսօր պատրաստ եղեք գլխովին սուզվել հարցերի էության մեջ: Վերջնական եզրակացություններ մի արեք, քանի չեք հասել գործերի իսկությանը, բացի դրանից, դա բավականին հեշտ է ստացվում միայն անհրաժեշտ ցանկության դեպքում: Երեկոն սիրելիի հետ անցկացրեք, ռոմանտիկ ընթրիքը կօգնի հարստացնել զգայական ոլորտը:
Առյուծ
Աստղերը խորհուրդ են տալիս օրը նվիրել փոքր ֆինանսական օպերացիաների կատարմանը, տեղեկատվության կուտակմանը ու նոր գիտելիքների ստացմանը, միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել չափի զգացողությունը: Երեկոն ընտանեկան գործերին նվիրեք, պատրաստեք համեղ ընթրիք, ուրախացրեք հարազատներին անակնկալներով, իսկ եթե երեխաներ ունեք, ներառեք նրանց այդ բուռն գործունեության մեջ:
Կույս
Ուժերն անսպառ են, այսօր շատ բաներ կարող եք հասցնել ու պարտավոր եք դրանք անել: Ըստ աստղերի կանխատեսումների՝ սա խոստումնալից ժամանակահատված է աշխատասեր Կույսերի համար: Բացի դրանից, կարող եք հույսներդ դնել գործընկերների, ընկերների խորհրդի վրա, մոբիլիզացրեք ձեր ուժերը ու վերցրեք պատասխանատվությունը ձեզ վրա: Երեկոյան հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն, մի հրաժարվեք լավ ժամանակ անցկացնելու առաջարկից:
Կշեռք
Փորձեք բավականին ռացիոնալ կիրառել ձեր ուժերը, սովորեք կենտրոնանալ կարևորի ու գլխավորի վրա՝ հետ մղելով իրերի սովորական ընթացքը երկրորդ պլան: Խնդիրների բազմակիության ու բազմազանության պատճառով հնարավոր է, աշխատավայրում ավելի շատ ժամանակ անցկացնեք, բայց այն լրացուցիչ բալերը, որոնք կստանաք ղեկավարության կողմից, հավատացեք, արժի ունենալ:
Կարիճ
Ֆիզիկական հնարավորությունների սահմանագծին աշխատելը հղի է ինքնազգացողության վատթարացմամբ ու ապատիայի առաջացմամբ: Ձեր օրգանիզմը պահանջում է ձեզանից մի փոքր արգելակել, ականջ դրեք նրա ձայնին, հակառակ դեպքում հետևանքները անկանխատեսելի կլինեն: Երեկոյան թեթև զբոսանքի դուրս եկեք մաքուր օդին, ինչը կօգնի ստանալ անհրաժեշտ էներգիայի լիցքերը:
Աղեղնավոր
Խուսանավեք չվերահսկվող զգացմունքներից, որոնք կարող են լրջորեն փչացնել շրջապատի հետ հարաբերությունները: Գործնական ոլորտում հույսներդ մի դրեք փոխկապակցված գործունեության վրա: Այսօր ամեն մեկն իր համար է գործում: Օրը եզրափակեք ընկերների հետ հաճելի շփումով:
Այծեղջյուր
Օրը խորհուրդ է տրվում նվիրել ոչ արագ լուծում պահանջող չխճճված գործերին, որոնք ձեզանից չեն պահանջի հատուկ ջանքերի գործադրում, ավելի շուտ հակառակը՝ դրանք իրականացնելիս ձեզ մոտ կառաջանա անձնականի մասին մտորելու հնարավորություն: Շրջապատի հետ հարաբերվելիս անմիջական եղեք, մի խառնվեք այն գործերին, որոնք ձեզ չեն վերաբերվում: Երեկոյան փորձեք մոռանալ քաոսի մասին ու հանգստացեք:
Ջրհոս
Աշխատանքի նկատմամբ եռանդը չկորցնելու համար փորձեք մի փոքր շեղել ձեր ուշադրությունը ինչ-որ կողմնակի բանի վրա, հաճախակի շփվեք գործընկերների հետ, քննարկեք հետաքրքիր թեմաներ, տրվեք ընթերցանությանը: Ձեր անձնական ժամանակից աշխատանքին մի հատկացրեք, քանի որ դրա համար ավելի արժանի կիրառություն կարելի է գտնել:
Ձկներ
Ընդհանուր զգայական լարվածությունը, որը թևածում է ձեր շուրջը, օրը կդարձնի ոչ հարմարավետ: Դրա վրա առանձնակի չկենտրոնանալու համար առավոտը սկսեք երկար աշխատանքային պրոցեսի մեջ սուզվելով, դրանով կլանեք ձեր ուշադրությունը ամբողջությամբ: Երեկոն անցկացրեք այնպես, ինչպես ձեզ կհուշի ձեր ինտուիցիան: