Գիտնականները ճշտել են Երկրի բոլոր մարդկանց նախնիների տարիքը՝ ապակոդավորելով եւ համեմատելով 69 տղամարդկանց միտոքոնդրիալ ԴՆԹ-ն եւ Y-քրոմոսոմը։ Գենոմի նշված հատվածները փոխանցվում են մայրական եւ հայրական գծով, ինչը հնարավորություն է տալիս գտնել մարդկության ենթադրյալ «նախնիներին»՝ համեմատելով մեր մոլորակի տարբեր բնակիչների մուտացիաների հավաքակազմը, փոխանցում է Informing.ru-ն։
Ամերիկացի կենսաբանները նշում են, որ մարդու գենոմում մուացիաները կուտակվում են մշտական արագությամբ, ինչը թույլ է տալիս որոշել դրանց առաջացման ժամկետները՝ կողմնորոշվելով երկու փոփոխությունների միջեւ եղած հեռավորությամբ եւ դրանց քանակով։
Նրանց հաշվարկների համաձայն՝ կանանց ընդհանուր նախամայրը ապրել է 100-148 հազար տարի առաջ, ինչը համընկնում է Եվայի համընդհանուր ընդունված տարիքին։ Մինչդեռ Ադամը բնակվել է 120-156 հազար տարի առաջ։ Հետազոտության հեղինակները կարծում են, որ ստացված տվյալները կօգնեն վերականգնել Երկրի վրա մարդկանց առաջացման եւ տարածման առավել հստակ պատկերը։
news.am