Հայրս ամուսնացրեց ինձ, երբ ես 17 տարեկան էի։ Մայրս մահացել էր, երբ ես ընդամենը 2 տարեկան էի։ Բայց կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Պարզվեց՝ ամուսնինս վատ վարքի տեր էր` գող ու ավազակ։ Իսկ երբ ես հղի էի, պարզվեց վատթարագույնը՝ ամուսինս մարդ էր սպանել, որի համար դատեցին երկար տարիներ։ Ես սկսեցի այդ վիճակում աշխատել։ Ամառ էր, և լվանում էի ուրիշների գորգերը, բուրդը, մի քանի կոպեկ աշխատելով, կարողանում էի պահել ինձ։ Հետո ծնվեց աղջիկս, ամուսինս նույնիսկ չգիտեր նրա գոյության մասին, իսկ ես ընդհանրապես չէի հետաքրքրվում նրանով, անգամ սնունդ չէի տանում։ Իսկ ինչու տանեի, եթե նա ամեն օր ինձ ծեծում էր, չէր հետաքրում նրան, որ ես հղի էի։ Ես նույնիսկ չէի կարողանում բալիկիս համար կաթ գնել։ Ստիպված եղա բալիկիս թողնել ընկերւոհուս մոտ , իսկ ես աշխատել։ Աշխատանք, բնականաբար չգտա, քանի որ ոչ կրթություն ունեի, ոչ էլ ծանոթ։ Ստիպված սկսեցի վաճառել այն, ինչ ունեի, իսկ ես ոչինչ չունեի։ ց։ Սկսեցի լավ վաստակել, ոչնչի կարիք չունեի։ Հիմա մխրճվել եմ ճահճի մեջ։ Չգիտեմ ինչ անեմ, ինչպես վաստակեմ գումարս։ Խնդրում եմ օգնել, ինչ անեմ։
slaq.am
Հանուն բալիկիս ոչինչ չունեի վաճառելու միայն մարմինս էր, որ կարող էի վաճառել. Ո՞նց դուրս գամ այս ճահճից
Comments are closed.