Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործի շրջանակում երեկ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներ, 24-ամյա Վահագն Համբարձումյանը և 25-ամյա Սասուն Աբրահամյանը:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նշված անձիք կասկածվում են Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում Սևան քաղաքի բնակիչ, 13-ամյա Ն. Ղ.-ին բռնաբարելու մեջ:
shamshyan.com