Ford Transit մակնիշի 039 ՍԼ 64 և Лада 015 մակնիշի 30 ՕՏ 705 համարանիշերով ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Ford Transit-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ford Transit-ը շտապ օգնության մեքենա է և թիվ 64 բրիգադն է: Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Մինաս Մինասյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը: Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ շտապ օգնության մեքենան միացրած չի եղել լուսաձայնային ազդանշանները, սակայն վթարից հետո միացրել է, իսկ շտապ օգնության ավտոմեքենայի վարորդը քննիչ Ա. Մարգարյանին հայտնել է, որ լուսային ազդանշանը միացված է եղել: shamshyan.com