Խոյ
Դուք հավանաբար հոգնել եք մոխրագույն օրերի համաչափ ընթացքից: Աստղերը խորհուրդ են տալիս առնչվել արվեստին, մասնակցել որևէ մշակութային իրադարձության կամ ուղղակի փոխել ամենօրյա զրուցակիցներին ավելի հետաքրքիր մարդկանցով, փոխառեք նրանցից այնպիսի գաղափարներ, որոնք հեշտությամբ ու հաջողությամբ կարող են ներառվել ձեր գործունեության ոլորտ: Հեռու մնացեք ֆինանսական հաշվարկներից ու նոր գործեր սկսելուց:
Ցուլ
Այսօր բավականին անսովոր ու վառ կերպով ձեզ մոտ կարող է դրսևորվել սեփականության զգացումը: Ձեզանից պահանջվում է վերահսկել դրա արտահայտման ուժը, հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել ձեզ շրջապատող մարդկանց հետ լուրջ կոնֆլիկտների: Ընթացիկ օրվա համար խորհուրդ է տրվում ամբողջությամբ սուզվել հանգիստ ու ոչնչի չպարտադրող աշխատամթնոլորտի մեջ:
Երկվորյակներ
Հատուկ գովանաբություն կամ պարգևատրում մի սպասեք ձեր կատարած աշխատանքի կամ որևէ առանձին արարքի համար: Հանգիստ ներառվեք աշխատանքային բուն պրոցեսի մեջ ու պատասխանատու մոտեցում ունեցեք ձեր պարտականությունների կատարման նկատմամբ: Միայն թե ճիշտ հավասարակշռեք բեռնվածությունը և օրվա երկրորդ կես մի տեղափոխեք ձեր աշխատանքը: Երեկոն նվիրեք ընկերներին կամ ընտանիքի անդամներին:
Խեցգետին
Ծայրահեղ խորհուրդ չի տրվում կառուցել հեռուն գնացող պլաններ, սկսել նոր նախագծեր կամ էլ մասնակցություն ունենալ զանգվածային երեկույթներին: Սահմանափակեք նաև ձեզ վրա ոչ դրականորեն ազդող մարդկանց հետ բոլոր տեսակի շփումները: Որդեգրեք չեզոք կարգավիճակ ու մի խառնվեք ձեզ չվերաբերող հարցերին:
Առյուծ
Մի շտապեք կյանքի կոչել այն բոլոր գաղափարները, որոնք լցվել են ձեր գլուխը: Դրանց իրական արժեքը հասկանալու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ նորից ամեն ինչ կշռադատել ու ծանրութեթև անել: Կյանքի կոչեք նախկինում կիսատ թողած կամ մեկնարկային փուլում գտնվող գաղափարները: Մի շտապեք բոլորին խորհուրդներ տալ, կյանք սովորեցնել, եթե ձեզ ոչ ոք դրա մասին չի խնդրել:
Կույս
Փորձեք առավելագույնս օգտագործել օրվա ընձեռած հնարավորությունները, մի սպառեք ձեր ուժերը դատարակաբանությունների, երկրորդային ու լրիվ անկարևոր գործերի, վեճերի ու կոնֆլիկտների վրա: Որսացեք յուրաքանչյուր հնարավորություն, որը կօգնի որակապես փոխել ձեր կյանքը: Երեկոյան հանգստացեք մտերիմների նեղ շրջանակում, մի չարաշահեք ալկոհոլը:
Կշեռք
Կարգի բերեք բոլոր գործերը, անձնական եզրակացություն իրականացրեք այն բանի, ինչն արդեն արվել է վերջն ժամանակներում ու թե որքանով եք դուք գոհ մնացել դրա արդյունքներով: Այսօր կարևոր գործերի ու բանակցությունների համար հարմար օր չէ, ժամանակավոր դադարի ու լիակատար հանգստի կարիք ունեք: Երեկոյան վայելեք հանգիստն ու նոր ուժեր կուտակեք հետագա ձեռքբերումների համար:
Կարիճ
Օրն էներգիայով լեցուն է, դուք այն պետք է կիրառեք որոշ վիճելի հարցերում վերջակետ դնելու կամ շարժման միացյալ վեկտորը վերջնականապես որոշելու համար: Սովորեք ականջ դնել ձեր զրուցակիցներին, որոնք այսօր անսովոր խելացի ու իմաստուն խորհուրդներ կարող են տալ: Պարզապես ի նկատի ունեցեք դրանք:
Աղեղնավոր
Աստղերը այսօր խորհուրդ են տալիս կարգի բերել աշխատանքային ու տնային բոլոր գործերը: Փորձեք մի փոքր տարածություն ազատել, համակարգել տեղեկատվությունը, ազատագրվել ավելորդ ու լրիվ անպետք բաներից: Վարեք հանգիստ ու չափավոր կենսաձև, մի փորձեք արագացնել իրադարձությունները ու մի կայացրեք կարևոր որոշումներ: Հիշեք՝ ամեն ինչ իր ժամանակն ունի:
Այծեղջյուր
Շրջապատեք ձեզ ձեզ հետ հոգևոր աղերսներ ունեցող մարդկանցով, համախոհներով, անկաշկանդ մթնոլորտ ստեղծեք ձեր շուրջ: Այսօր մի ծանրաբեռնեք ձեզ կարևոր ու բարդ գործերի իրագործմամբ, հետաձգեք դրանք քննարկումը ավելի բարենպաստ օրվա: Ծանրութեթև արեք ձեր հեռանկարները, խթանեք ձեր նախաձեռնողականությունը:
Ջրհոս
Այսօր կարող է սրվել իրադարձությունների զարգացման, ստացված արդյունքների նկատմամբ անբավարարության զգացումը: Միայն թե կարիք չկա ամբողջությամբ կենտրոնանալ այդ մտքերի վրա, որովհետև տառացիորեն վաղը դուք կարող եք լրիվ այլ տեսանկյունից այդ ամենին նայել: Հեռու մնացեք անպետք ու չկանխամտածված քայլերից, գնումներից: Ավելի շատ ժամանակ նվիրեք հանգստին ու սիրելի զբաղմունքին:
Ձկներ
Պլանավորեք օրն այնպես, որ խուսափեք հապճեպությունից, գերլարումից ու սթրեսսային իրավիճակներից: Հիշեք, այսօր կատարվելիք ամեն ինչ պետք է ուրախացնի ու հաճույք պատճառի, հակառակն ուղղակի հնարավոր չէ: Մի փորձեք ձեր դիմացկունության աստիճանը, օրը վտանգավոր է ինքնազգացողության վատթարացման հնարավորությամբ:
emedia.am