Կապույտ ”մահվան ալիքն” անցնում է որդերի մարմնով 6 ժամվա ընթացքում, ֆենոմեն , որը պատկերացում է տալիս օրգանիզմով մահվան տարածման մասին: Հետազոտության հեղինակների խոսքերով՝ մահն իրականում ”տարածվելու” հատկություն ունի. մահացած բջիջը խթանում է հարևան բջջի քայքայումը: Մահացած բջիջների կասկադը խթանում են կալցիումի իոնները, որոնք անցնում են որդերի մարմնով առջևից դեպի հետ: Բջիջ կալցիումի ներհոսքը պատճառ է դառնում լիզոսոմալ բռնկման, որը խթանում է բջջային ստրուկտուրաների քայքայումը և բջջի ինքնամարսումը: Մահացած բջջից կալցիումի իոններն այնուհետև անցնում են հարևան բջիջներ:
Կապույտ լուսարձակումը նկատելի է միայն, երբ որդերը ուլտրամանուշակագույն լուսավորության ներքո են: Լուսարձակման պատճառը անթրանիլաթթուն է` որդի աղիների երկայնքով տեղակայված գրանուլներում արտադրվող օրգանական նյութը: ”Մահվան ալիքի” տարածմանը զուգընթաց գրանուլները պայթում են` թթուն ցածր pH-ով միջավայր արտազատելով: pH-ի իջեցումն ուժեղացնում է անթրանիլաթթվի բնական լուսարձակումը՝ ստեղծելով կապույտ լույս, որը ուղեկցում է կալցիումի ալիքին: Կապույտ լույսը մահվան մարկերն է:
Արգելափակելով ինեքսին կոչվող սպիտակուցները, որոնք պատասխանատու են կալցիումի՝ մի բջջից մյուսը տեղափոխման համար, գիտնականներն ի վիճակի էին կանգնեցնել ”մահվան ալիքի” տարածումը որդերի մոտ, բայց միայն վնասվածքային ախտահարման դեպքում: Սակայն, նեկրոզի արգելափակումը չէր երկարացնում կյանքի տևողությունը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ հնարավոր է դեղերով կանխել վնասվածքային մահը մարդու մոտ: Դեռևս ոչ: Սակայն այս ուսումնասիրությունը կարող է նպաստել հյուսվածքային վնասվածքի ավելի խորը ընկալմանը: Հետազոտությունը նաև մատնանշում է մահվան կառավարվող և խթանվող գործընթաց լինելը:
Միևնույն ժամանակ շատ մութ անկյուններ են մնում. մասնավորապես ինեքսիսնի դերը վերջնականապես պարզված չէ: Գաղտնիք է մնում նաև կալցիումական ալիքը հրահրող գործոնը:
Չի բացառվում, որ սա ունի այն նույն մեխանիզմը, ինչ դիակային փայտացումը: Դիակային փայտացման դեպքում ATP ընկճումը, որը բջջի հիմնական էներգիայի աղբյուրն է, խթանում է կալցիումի արտազատումը մկաններ: Պարզ չէ նաև պրոցեսը սկվում է մկաններում, թե նյարդերում: Այս պահին հստակ պատասխաններ չունենալով հանդերձ՝ հետազոտության արդյունքենրը մեծ ոգևորություն են առաջացնում:
Doctors.am