Սևակ Հակոբյան
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Պետք է ասել, որ սեքսուալ գրգռման ժամանակ (համբույրներ, էրոտիկ գուրգուրանքներ) նորմայում հարակից սեռական գեղձերը՝ շագանակագեղձ, սերմնաբշտեր, արտադրում են որոշակի թափանցիկ հեղուկ. այն կարծես նախապատրաստում է սեռական ակտին, սակայն, երբեմն կարող է տեղի ունենալ սերմնաժայթքում: Հաճախ այն դիտվում է երկարատև աբստինենտ (սեռական ձեռնպահություն) շրջանից հետո: Այս երևույթը չի վնասում առողջությանը, սակայն դա անուղղակիորեն կարող է խոսել վաղաժամ սերմնաժայթքման մասին, որը կարող է դիտվել սեռական կյանքով ապրելու ժամանակ, ուստի կարծում եմ` անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրել խնդիրը:
blognews.am