Հանդիպումների ժամանակ միշտ զանգեր ու տարօրինակ անուններով աղջիկներից` «կուկուներից»: Չդիմացա… Խնդրեցի ուղղակի գնահատել այն, ինչ ուներ, բայց… Տղան անզոր էր իր կյանքում գոնե մի անգամ հասկանալ ու գիտակցել գեղեցիկ կոչված արժեք, նրա` աղջիկների հանդեպ իր ունեցած մոլությունը խանգարում էր իմ կողքին մնալ: Ես նրան հրաժեշտ տվեցի… Սկզբում ծանր էր, որովհետև ցանկացած աղջկա համար դժվար է նվիրվել ու նվիրումով կորցնել` հավատալով, որ գուցե մի օր կգտնի արևի լույսը:
Հետո հիասթափություն. արևի հետ կարողանում են խոսել նրանք, ովքեր դժվարություն են տեսնում, իսկ նա դժվարությանը հեգնանքով է վերաբերում, դե, իհարկե, նրա նման մարդկանց (հրաժեշտ տալուց հետո իմացա, որ տղան ունևոր ընտանիքից է) փողն է կառավարում…
Հիմա ամեն ինչ անցել է, քաղաքակիրթ մարդկանց շարքում ենք իբրև դասվում` ֆեյսբուքյան ընկերներ ենք և անգամ լայկեր ենք միմյանց նվիրում… Ու ես ատում եմ ֆեյսբուքը ոչ թե նրա համար, որ ծանոթացել եմ նրա հետ, այլ նրա համար, որ կարող էի նման մարդուն մարդ համարել…
Պարզվում է` աննկարագրելի հեքիաթասաց է. Սիրում է մարդկանց շուրջ պատմություններ հորինել ու պատմել` դրանով հանդերձ կորցնելով ամենահարազատ մարդկանց ու քայքայելով նրանց հոգին: Երևի անգամ չի պատկերացնում, թե ինչպես է հոգին ջարդվում… ասեմ… Դա ավելի ցավոտ է, քան խոցված սիրտը. սրտի վերքերը սպիանում են, իսկ հոգին կոտրվում է անդառնալի … ամբողջ կյանքում մեկ անգամ…»
slaq.am