Առաջին հերթին, հարկ է նշել այն փաստը, որ իրենց ֆիզիոլոգիայի հետ կապված կանայք կարող են ավելի երկար չզբաղվել սեքսով, քան տղամարդիկ: Տղամարդիկ առանց սեքսի կարող են միայն երկու շաբաթ դիմանալ: Իսկ կանայք սեքսից երկու ամիս կարող են հրաժարվել,
Հարկավոր է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ տղամարդկանց սեքսի պահանջը կապված է տարիքային առանձնահատկությունների հետ: 20 տարեկանում տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը շատ բարձր է, այդ պատճառով էլ նրանք անդադար սեքսի պահանջ են զգում: 30 տարեկանում տղամարդկանց համար ավելի կարևոր է ընտանիքը և կարիերան: Սեքսն այս դեպքում առօրեական խնդիր է: Հենց այս տարիքում հարկ է մտածել ինտիմ կյանքի բազմազանության մասին:

40 տարեկանում սկսվում է միջին տարիքի ճգնաժամը, և տղամարդիկ սկսում են ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց արտաքին տեսքին և առողջությանը: Այս տարիքում տղամարդիկ հոգատար սիրեկաններ են դառնում:
1in.am