Խոյ
Փորձեք ռեալ գնահատել, թե որքանո՞վ եք հարմարավետ ապրում ներկայիս պայմաններում ու շրջապատում: Կփոխեի՞ք ինչ-որ բան ձեր առօրյայում: Հնարավոր է որոշ հանգամանքների նկատմամբ դուք փոխեք ձեր վերաբերմունքը, ու հին իրողությունները նորովի երևան ձեր աչքին: Ձեզ սպասվում է բավականին հանգիստ ու պասսիվ օր, դուք մտորելու շատ ժամանակ ու հնարավորություն կունենաք:
Ցուլ
Ձեզ համար օրը նման է յուրատեսակ մարաթոնի, որը կփորձարկի ձեր դիմացկությունը, ամրությունն ու պրոֆեսիոնալիզմը: Պատրաստ եղեք վերահսկելու միաժամանակ մի քանի նախագիծ, լուծել մի շարք հարցեր, դառնալ իմաստուն առաջնորդ: Հաջողության դափնիներին կարժանանաք միայն այն դեպքում, երբ դադարեք կասկածել ձեր ուժերի ու ունակությունների մեջ:
Երկվորյակներ
Հաղորդակցային ունակությունները, լոյալությունը, զիջումների հնարավորության որոնումը կօգնեն ձեզ խուսափել սուր անկյուններից ու կոնֆլիկտներից, լուծել ճակատագրական հհարցեր: Մի լողացեք հոսանքի ուղղությամբ, հենց սկսում եք զգալ, որ կենսառիթմը դադարում է ձեզ դուր գալ, արմատական քայլերի դիմեք: Սիրելիի հետ հարաբերություններում եղեք փափուկ ու հանդուրժող:
Խեցգետին
Ձեր առջև կարող է ծառանալ եկամտի աղբյուրների որոնման խնդիրը: Լրջորեն մտածեք ֆինանսական պլանավորման մասին, հակառակ դեպքում ծախսերը շուտով կգերազանցեն եկամուտները, իսկ դա կարող է թե՛ ֆիզիկապես, թե՛ զգայական առումով ազդել ձեզ վրա: Հավաքվեք, մտածեք, թե որ ոլորտում կարող եք առավել ճիշտ կիրառել ձեր ունակությունները, հետո կարող եք լրջորեն մտածել դրանց իրականացման մասին:
Առյուծ
Դուք կարող եք անել բացարձակ ամեն ինչ, ցանկացած իրադրություն կարող եք շրջել ձեր օգտին: Այսօր կարժանանաք ընկներների աջակցությանը, ոգևորությանը, ու ամենաբարդ իրավիճակում անգամ կլինի մեկը, ում վրա կարող եք հույս դնել: Կարող եք արմատապես փոխել տան կահավորանքը, ծրագրել ճամփորդություն, այցելել այնպիսի տեղեր, որոնք կարոտել եք կամ վաղուց եք երազել այցելել:
Կույս
Հնարավոր են կենցաղային խնդիրներ, բայց մի վհատվեք, ամեն ինչ դասակարգեք ու սկսեք լուծել դրանք: Ձեզ օգնության կհասնեն ընկերները, ըստ որում՝ ինչպես գործով, այնպես էլ՝ խոսքով: Ամեն դեպքում կենցաղային խնդիրները թող չշեղեն ձեզ ավելի կարևոր գործերից: Ժամանակն անցկացրեք սիրելիի կամ երեխաների հետ, ստացեք նոր դրական էմոցիաներ:
Կշեռք
Աշխատանքի ու մասնագիտական գործունեության հետ կապված հարցերը այսօր առաջնային են, ձեզ սպասվում են խոստումնալից հեռանկարներ: Դուք ստիպված կլինեք ծախսել նաև ձեր անձնական ժամանակը, բայց հավատացեք, որ պարգևատրությունը շռայլ կլինի: Չնայած ակտիվ գրաֆիկին՝ փորձեք գոնե մոտավոր հետևել սահմանված ռեժիմին, հանգստանալ, թե չէ լրիվ կթուլանաք:
Կարիճ
Ձեր կողքին Նորին Մեծություն Հաջողությունն է կանգնած, որը կաջակցի ձեզ բոլոր համարձակ պլանների ու մտահղացումների իրականացման համար: Ժամանակահատվածը խոստանում է գերլարված լինել, ինչպես զգայական, այնպես էլ՝ ֆիզիկական առումով, բայց միաժամանակ կլինի հետաքրքիր ու գերհագեցած: Հանգստի մասին կմտածեք հետո. չի կարելի այս պահին թուլանալ:
Աղեղնավոր
Նախկինում դուք հսկայական աշխատանք եք կատարել տարատեսակ ոլորտներում,այսօր պետք է եզրակացնեք, թե որքանով են արդյունքները համապատասխանում ակնկալիքներին: Փորձեք հասկանալ սխալների արմատները, որ հետագայում դրանցից խուսափեք: Մնացեք մենակ ձեր մտքերի հետ, խուսափեք այլոց դատողություններից ու հոգսերից: Կարող են սպասել նաև նոր նախաձեռնությունները ու կարևոր հարցերը:
Այծեղջյուր
Ձեր համառությանն ու նպատակամղվածությանը միայն կարելի է նախանձել՝ լավ իմաստով: Միաժամանակ կարիք չկա մոռանալու միջանձնային հարաբերությունների մասին նպատակներին հասնելու ճանապարհին: Օրը հարուստ է իրադարձություններով, որոնք կցուցադրեն ձեր ընկերների անկեղծությունն ու հավատարմությունը: Հարաբերությունները՝ իրենց բոլոր դրսևորումների մեջ. սա այսօրվա հիմնական առաջնայնությունն է:
Ջրհոս
Գործընկերների հետ շփումները կարող են այնքան լարված ու կոնֆլիկտային լինել, որ դուք ստիպված լինեք զբաղվել միայն այն գործերով, որոնք որոշումների կայացման հարցում լիակատար ազատություն են տալիս: Կոլեկտիվ նախագծերը, քննարկումները ձեզ թույլ են տալիս ամբողջությամբ բացահայտվել, դրսևորել մասնագիտական որակները, դրա համար էլ հնարավորինս խուսափեք դրանցից: Սիրելիի հետ հարաբերություններում մի եղեք առաջնորդողի դերում:
Ձկներ
Դուք կփորձեք ամեն կերպ հարմարավետություն ստեղծել ձեր շուրջը, ըստ որում՝ ոչ միայն ձեր միջավայրում, այլև՝ մարդկանց առումով: Բաց մի թողեք տեսադաշտից կարևոր նախանշանները՝ թե բացասական, թե՝ դրական: Ականջ դրեք ինտուիցիային, որը մշտապես պատրաստ է պատասխանել ձեր հարցադրումներին: Սա հիանալի օր է նոր բանի մեջ ձեզ փորձելու համար, այդ թվում նաև՝ ռոմանտիկայի առումով:
emedia.am