Ինչպես հայտնի է դարձել «ՄԿ»-ին, դեպքի վայրից բժիշկները հիվանդանոց են տեղափոխել երկու տուժածների՝ մեկը մեջքի հրազենային վնասվածքով, մյուսը՝ ծնունդով հայաստանցին՝ աչքի։ Արդեն Նոգինսկի հիվանդանոցում Առաքելյանը մահացել է։ Նա ընկերների հետ մեքենայով գնալիս է եղել, երբ բնական կարիքները հոգալու խնդիր է առաջացել եւ մեքենան կանգ է առել։ Կարիքները հոգալուց հետո, նրանց են մոտեցել երկու անհայտ անձիք եւ ասել, որ ճանապարհը զուգարան չէ եւ կրակել նրանց վրա։

Հնարավոր է եւս մեկ վարկած, որի համաձայն խուլ տեղը հատուկ է ընտրվել՝ գործարարի հետ հարցերը պարզաբանելու համար։ Վերջինս հանդիսանում է «Ռազստրոյ» ընկերության տնօրենը, որը մասնագիտացած է ճանապարհներ վերանորոգելու հարցում։
news.am