NEWS.am-ին հայտնի է դարձել որ Ստեփանավանի բնակչուհին, ում անունը Դիանա է, մոտ մեկ ժամ առաջ դանակահարել է ընկերոջը: Վերջինս մինչ շտապօգնության ժամանելը մահացել է:
Մեզ առայժմ հաջողվել է պարզել, որ Դիանան ու Կարենը ընկերներ են, վիճաբանել են իրենց շենքի մոտ, ինչից հետո Դիանան դանակով հարվածներ է հասցրել ընկերոջը:
Ըստ նախնական տեղեկությունների, նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Նշենք, որ Դիանան 31 տարեկան է, իսկ Կարենը՝ 36: Գործով զբաղվում են իրավապահները, այլ մանրամասներ հայտնի չեն:
news.am