Ինչո՞ւ են քրտնում ոտքերը
Մանրէները հատկապես սիրում են դժվար հասանելի վայրերը, որտեղ իրենց լավ են զգում: Այդպիսի վայրեր են` մարմնի ծալքերը, սեռական օրգանները և վերջույթները: Ոտքերից կարող է տհաճ հոտ գալ նաև կոշիկի յուրահատուկ հոտի պատճառով, ինչը կարելի է չեզոքացնել հատուկ նյութերի օգնությամբ: Բացի այդ, աշխատեք ընտրել բնական, ներծծող նյութերից պատրաստված գուլպաներ:
Ինչպե՞ս պայքարել տհաճ հոտի դեմ
Իհարկե, տհաճ հոտի դեմ պայքարի առաջին և ամենակարևոր նախապայմանը ողջ մարմնի հիգիենան է: Հաճախ լողանք ընդունեք:
Դեզոդորանտը և անտիպերսպերանտը միևնույն բաները չեն: Դեզոդորանտները քողարկում են տհաճ հոտը, իսկ անտիպերսպերանտները անմիջականորեն ազդում են քրտնագեղձերի վրա` նվազեցնելով քրտնարտադրությունը: Այդ պատճառով օգտագործեք հենց անտիպերսպերանտներ:
Չոր պահեք թևատակերը, քանզի մանրէները բազմանում են տաք և խոնավ պայմաններում:
Ջրածնի պերօքսիդի ջրային լուծույթն ունի մանրէասպան հատկություն: 3%-ոց լուծույթի մեկ թեյի գդալը ավելացրեք մեկ բաժակ ջրին և ստացված լուծույթով լվացեք մարմնի այն մասերը, որտեղ քրտնարտադրությունը բարձր է:
Հաճախ լվացեք ձեր աշխատանքային շորերն ու սպորտային համազգեստը:
Փոխեք ձեր սննադակարգը: Որոշ հոտավետ մթերքներ (սոխ, սխտոր, կարրի պղպեղ) կարող են արտազատվել մարմնի միջոցով`էլ ավելի ծանրացնելով տհաճ հոտը:
Եթե ձեզ մոտ առկա է ավելորդ քրտնարտադրություն, դիմեք բժշկի` դա կարող է լինել այլ հիվանդությունների հետևանք:
Doctors.am