Խոյ
Օրվա ընթացքում պլանավորված գործերի նկատմամբ անհրաժեշտ պատասխանատվություն է պետք ցուցաբերել: Փնտրեք նոր լուծումներ ու մոտեցումներ, մի կենտրոնացեք ավանդական մեթոդների վրա ու փորձեք ընդհանրապես իրերն ավելի լայն տեսադաշտով դիտարկել: Անպայման առանձնացրեք ժամանակ, որը ամբողջությամբ կնվիրեք առողջության վերականգնմանը:
Ցուլ
Որպեսզի ընթացիկ օրը առավելագույնս արդյունավետ լինի, գրագիտորեն մոտեցեք աշխատավայրում գործերի կազմակերպմանը ու համակարգմանը: Փորձեք հարցերը այնպես հարթել, որ ամեն ինչ ընթանա լարված ժամացույցի մեխանիզմի պես, ու ոչ մի տեղ խոտան չլինի: Երեկոն ամբողջությամբ նվիրեք մշակութային որևէ միջոցառման այցելությանը:
Երկվորյակներ
Ընդհանուր լեզու գտնելը շրջապատի մարդկանց հետ այսօր առանձնակի հեշտությամբ է տրվում, դա թույլ կտա առանց որևէ լրացուցիչ ջանքերի լուծել բազմաթիվ ակտուալ հարցեր: Մանրուքների ու նրբությունների նկատմամբ ձեր ուշադրությունը կբացահայտի որոշակի անհարթություններ պայմանավորվածությունների, կարևոր փաստաթղթերի մեջ: Դրա շնորհիվ դուք ապագայում շատ անախորժություններից կխուսափեք:
Խեցգետին
Բավական է հանգստանաք ու մոռացության մատնեք աշխատառիթմը: Հավաքվեք ուժերով ու կյանքի որևէ ոլորտում իրագործեք նոր հղացած թարմ գաղափարները: Ձեզ սպասվում է հիանալի ժամանակահատված, երբ առավել քան հարմար է տեղեկատվության նախապատրաստման, տարատեսակ տեքստերի ու առաջարկների հետ կապված աշխատանքը:
Առյուծ
Առջևում ձեզ սպասվում է բավականին պրակտիկ աշխատանքային օր, որն ուղղակի պարտավոր եք նվիրել կարևոր ու առաջնային հարցերի քննարկմանն ու դրանց լուծմանը: Այս ժամանակամիջոցից փորձեք քամել առավելագույն հնարավորությունները, պլանավորեք հանդիպումներ, բանակցություններ, հավաքագրեք ու վերլուծեք անհրաժեշտ աշխատանքային տեղեկատվությունը:
Կույս
Ժամանակ առ ժամանակ դուք լինում եք ծայրահեղ պրագմատիկ ու ուղղամիտ, բայց աստղերը խորհուրդ են տալիս վերահսկել ձեր այդ որակները ու թույլ չտալ, որպեսզի դրանք խիստ ցայտուն կերպով արտահայտվեն. չէ՞ որ դա կստիպի շրջապատի մարդկանց ձեզ մոտենալ զգուշավորությամբ, վերապահումներ որդեգրել ձեր գաղափարների, կարծիքների ու առաջարկների նկատմամբ:
Կշեռք
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս մարտավարություն ձեռք բերել, որը հեշտությամբ թույլ կտա կանխորոշել իրադարձությունների զարգացման ընթացքը հենց սկզբից: Բոլոր դեպքերում փորձեք ներթափանցել հարցերի էության մեջ, անվերապահորեն մի հավատացեք այն ամենին, ինչն ընկած է մակերևույթին ու միանգամից աչքի է ընկնում: Երեկոն լիակատար հանգստի ժամանակահատված է:
Կարիճ
Չնայած, որ դա անելը բավականին դժվար է, այնուամենայնիվ փորձեք ստեղծել ձեր շուրջ հանգիստ ու ներդաշնակ մթնոլորտ, որը թույլ կտա ավելի խորը ներթափանցել հարցերի ու հեռանկարների մտորումների մեջ: Քաոսից խուսափելը թող որ լինի այսօրվա գլխավոր առաջնահերթությունը: Դուք կարիք ունեք ծանրութեթև անելու անհայտ հնարավորություններն ու թվացյալ ներկան:
Աղեղնավոր
Ուժ, էներգիա, նախաձեռնողականություն. այսօր ձեր ուժերի սահմաններում են ընկած ամենաբարդ ու խճճված հարցերը, դրա համար էլ գործեք հնարավորությունների սահմաններից անդին ու բավականին խիտ գրաֆիկ կազմեք ձեզ համար: Հիշեք, որ բարդ հարցեր լուծելիս դուք աճում ու զարգանում եք, իսկ դա այն է, ինչին դուք պետք է ձգտեք:
Այծեղջյուր
Շրջապատի մարդկանց նկատմամբ որդեգրեք միջնորդավորված վերաբերմունք, խուսափեք դատարկաբանություններից, որոնք այսօր բավականին շատ կհասնեն ձեր ականջին: Իրադարձությունների բուն էությունը մի փոփոխեք, մի հարմարացրեք հանգամանքները ձեր գաղափարներին: Օրվա երկրորդ կեսին ձեզ թույլ տվեք մտածել երկրորդային հարցերի մասին, վայելեք ձեր սիրելի զբաղմունքներից մեկը:
Ձկներ
Հիանալի օր է հարաբերությունները կարգավորելու ու գործընկերների հետ համագործակցության ամուր շղթա կառուցելու համար: Այսօր անհրաժեշտ է գործել փոխադարձ համագործակցության, արարման սկզբունքով: Գաղափարների կոլեկտիվ իրականացումը, նոր մտքերի կյանքի կոչումը ձեզ կտրվի առանձնակի հեշտությամբ ու անմիջականությամբ:
emedia.am