Մեդինան գրել է. «Ինձ բանտարկություն կամ մահապատիժ է սպասվում: Ես սիրում եմ ձեզ և կկարոտեմ: Լավ նայեք ձեզ, երեխեք, ինձ նորություններում կտեսնեք»: Նա պնդում է, որ կինը ծեծում էր իրեն, ինչն ինքն այլևս հանդուրժել չէր կարող:

Ենթադրյալ մարդասպանն ինքն է ոստիկանություն ներկայացել և հայտնել, որ ողբերգությունից առաջ կնոջ հետ վիճել են: Ջենիֆերը հայտարարել է, որ լքում է նրան: Տղամարդը վերցրել է զենքը, իսկ կինը՝ դանակը: Մեդինան կարողացել է առաջինը կրակել կնոջ վրա:

Հարկ է նշել, որ սպանության ժամանակ սպանվածի 10-ամյա դուստրը տանն է եղել։ Երեխան չի տուժել, տեղեկացնում է ТСН-ը:
1in.am