• Ինչն է ավելի վատ. սիրով զբաղվել և չսիրել, թե սիրել, բայց սիրով չզբաղվել (Ֆրեդերիկ Բեգբեդեր)
• Բացասական պատասխանը առաջվա նման մնում է ամենավստահելի հակաբեղմնավորիչ միջոցը (Ժարկո Պետան)
• Ամուսինները, որպես օրենք, լավն են անկողնում, երբ դավաճանում են իրենց կանանց (Մերիլին Մոնրո)
• Կնոջ համար տղամարդու հետ անկողին մտնելու համար հարկավոր են մտերմության, վստահության և ամուր կապվածության զգացողություններ: Իսկ տղամարդու համար, հիմնականում, կարևոր է տեղը…(Յանուշ Վիշնևսկի)
• Սիրո և սեքսի մեջ մեծ տարբերություն կա. սեքսը վերացնում է ամոթի զգացումը, իսկ սերը ծնում է այն (Վուդի Ալեն)
• Մենք ավելի շատ սեքսով զբաղվում ենք մեր մտքում, քան ուրիշ տեղ (Նորման Դուգլաս)
• Կանայք ավելի շատ կամակորությունից ելնելով են տրվում, քան սիրուց (Նինոն Լանկլո)
• Սեքսը անսանձելին սանձահարելու արվեստ է (Պաուլո Կոելյո)
• Նրանց հետ, ովքեր իրավունք չունեն իրենց հետ նստել, կանայք պառկում են (Ստանիսլավ Լեց)
• Աշխարհում ամենահետաքրքիր բաներն են՝ սեքսը, սեփականությունը և հավատքը: Առաջինի օգնությամբ մենք կյանք ենք ստեղծում, երկրորդի օգնությամբ պահում ենք այն, իսկ երրորդի միջոցով հույս ունենք այն շարունակել ուրիշ աշխարհում: Թող մարդիկ հասկանան դրանց կարևորությունը և դա անկեղծորեն անեն (Դեյլ Կարնեգի)
• Ավելի լավ է դժվարությամբ սիրով զբաղվել, քան սիրով զբաղվել աշխատանքով (Միխաիլ Ժվանեցկի)
• Սիրախաղի նշանակությունը գերագնահատված է. դիրքը անարմար է, հաճույքը՝ կարճատև, իսկ հետևանքները՝ կորստաբեր (Ֆիլիպ Չեստերֆիլդ)
• Սեքսն այն է, ինչը մեզ բաժանում է մեր ծնողներից: Երեխաներին՝ մեծերից: Երբ մարդն առաջին անգամ է սեքսով զբաղվում, դա նրա բողոքն է: Նա հայտարարում է, որ արդեն մեծ է (Չակ Պալանիկ)
• Սեռական սիրու հետ կապված մեծ սպասումները և այդ սպասումների հետ կապված ամոթը փչացնում են կանանց բոլոր հեռանկարները (Ֆրիդրիխ Նիցշե)
• Մաստուրբացիան մարդկային առաջին սեռական գործունեությունն է: 19-րդ դարում այն հիվանդություն էր, իսկ 20-րդում դարձավ բուժում (Թոմաս Սաս)
• Նկարահանման հրապարակում սկսված բոլոր սիրային սցենարները ավարտվում են հանդերձասրահում (Ալֆրեդ Հիչքոք)
• Ամերիկայում սեքսը մոլուցք է, իսկ ուրիշ երկրներում՝ փաստ (Մառլեն Դիրիխ)
• Սեռական օբյեկտի նվաստացումից առաջացած հաճույքը սեքսից ավելի կարևոր է (Այրիս Մերդոք)
• Սեքսը այն է, ինչը շատ քիչ ժամանակ է պահանջում, բայց շատ անհանգստություն պատճառում (Ջոն Բարրիմոր)
• Կինը մեր աչքից ընկնում է ոչ թե այն ժամանակ, երբ ուրիշին է տրվում, այլ այն ժամանակ, երբ մեզ է տրվում (Ժան Ռոստան)
• Առաջ տղամարդիկ կանանց առաջարկում էին զրուցել, թեպետ ցանկանում էին նրանց հետ սեքսով զբաղվել, իսկ հիմա նրանք իրենց պարտավորված են զգում առաջարկել սեքսով զբաղվել, չնայած ցանկանում են ուղղակի խոսել (Քեթրին Ուայթհորն)
• Սեքսը կեղտո՞տ է: Միայն չլողանալու դեպքում (Մադոննա)
• Անկողինը սուտը տանել չի կարողանում, սեքսը սիրավեպ չէ (Ջուլիան Բարնս)
• Պարտավորված սեքսը սպանիչ ձանձրույթ է (Ֆրանսուազա Սագան)
• Ես ոչինչ չգիտեմ սեքսի մասին, քանի որ միշտ ամուսնացած եմ եղել (Սարի Տաբոր)
• Սեքսը պետք է շփման բարձր աստիճան լինի, այլ ոչ թե փոխարինի շփմանը (Մերիանն Ուիլյամսոն)
mardik.am