Ինչպես դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, միմյանց են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «Մերսեդեսը» մոտ հարյուր մետր գլորվել է ձորը: Մերսեդեսի ուղեւորներից մեկը տեղում մահացել է: 20-ից 25 տարեկան աղջկա անունը դեռ չի հաղորդվում: Կա երեք վիրավոր: Նրանց արդեն տեղափոխել են հիվանդանոց, սակայն զոհված աղջկա մարմինը դեռ դեպքի վայրում է:
Դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանները՝ Լոռու մարզի ՃՈ պետի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոնի ավագ հրահանգիչ Սերգեյ Ղարաքեշիշյանը, ինչպես նաեւ ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները
news.am