Ժամը 18:00-ի սահմաններում Սևքար գյուղի բնակիչ, 46-ամյա Ազատ Չիբուխչյանը, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանպարհի Կիրանց գյուղի վարչական տարածքում, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 07 ԼԼ 796 համարանիշի ավտոմեքենան, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներն, այնուհետև` ծառին:

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 22-ամյա Մհեր Չիբուխչյանը, ով վարորդ Ա. Չիբուխչյանի որդին է, տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` տեսուչ Մայիս Ծովյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում