Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի սեպտեմբերի 27-ին Արմենուհին սուտ հաղորդում է տվել ԱԱԾ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում, թե 2009 թվականի ընթացքում վանաձորցի Արենը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում համատեղ բնակվելու ժամանակ իրեն հակել է թմրանյութի գործածման, ապա թմրավաճառներին ունեցած պարտքերը մարելու, ինչպես նաև գումար վաստակելու նպատակով իրեն ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ:

39-ամյա Արմենուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Արենն այս քրեական գործով տուժող կողմ է ճանաչվել:
1in.am