Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Այո՛, հնարավոր է, ինչը ցանկալի չէ: Առանց սերմնաժայթքման երկարատև գրգռման դեպքերը ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել կանգային բորբոքումների, այդ թվում՝ նաև պրոստատիտի, այսինքն՝ շագանակագեղձի բորբոքման: Ինքնին ձեռնաշարժությունը անվնաս է, սակայն գրգռվելու դեպքում ավելի լավ է գործը հասցնել տրամաբանական ավարտին, այսինքն՝ ստանալ ամբողջական լիցքաթափում՝ ազատվելով կուտակված սերմնահեղուկից: Առողջ եղեք:
Vrezh Shahramanyan (Sexopathologist)