Օրգազմը սեքսուալ գրգռման կուլմինացիան է, գագաթնակետը, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի ուճեղ զգացմուվ:

Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին`էրոգեն գոտիների, հիմնականում` սեռական օրգանների մեխանիկական խթանման դեպքում: Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Այն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով` հոգեբանական, ֆիզիկական կամ միջանձնային: Ամեն դեպքում կարելի է վերականգնել կնոջ օրգաստիկությունը, պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինիս պատճառները:

Պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի կնոջ նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, ի վերջո, միջանձնային հարաբերությունների վրա: Հնարվավոր է նաև ժամանակի խնդիր լինի, հատկապես եթե զույգը նոր է սկսել սեռական կյանքով ապրել, կարող է ժամանակի ընթացքում օրգազմը աստիճանաբար «արթնանա», նույնիսկ ծննդաբերությունից հետո:
Կանայք, որոնք երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նաև օրգազմ «ճաշակելու» հնարավորությունից են զրկվել: Նման դեպքերում կարող են առաջանալ նևրոտիկ տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ունեն կայուն սեռական կյանք և պարբերաբար օրգազմ են ապրում, սովորաբար, նման խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը` նրանք գերազանց ինքնազգացողություն ունեն և հոյակապ տեսք ունեն: Այսպիսի կնոջ երջանկությունը ներսից է ճառագում: Օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այն պայմանավորված է լինում հոգեբանական գործոններով:
Անօրգազմիայի դեպքում սեքսուալ խթանումը առաջացնում է գրգռվածություն, բայց օրգազմ լինում է կամ հազվադեպ, կամ բացակայում է ընդհանրապես: Երբեմն կանանց սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է և նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի: Հաճախ կանանց մոտ անօրգազմիան անհանգստության, անքնության, ներքին լարվածության, գլխացավերի, որովայնի ստորին հատվածի շրջանում ցավի, զուգընկերոջ հետ գերդրդվածության առաջացման պատճառ է դառնում:
Սկզբնական շրջանում նման ախտանիշները ի հայտ են գալիս միայն անմիջապես սեռական ակտից հետո, իսկ հետագայում կարող է առաջացնել նևրոտիկ խանգարումներ կայուն ախտանիշներով: Ի հայտ է գալիս զուգընկերոջ հանդեպ սառնություն, հաճախ են լինում կոնֆլիկտային իրավիճակներ, մինչև անգամ փախուստ սեռական մերձեցումից: Տևական անօրգազմային վիճակը հետագայում կարող է առաջացնել փոքր կոնքում կանգային երևույթներ, որն էլ հիմք է հանդիսանում բորբոքային երևույթների համար: Այդ պատճառով անհրաժեշտ է նշված երևույթներից խուսափելու համար ճիշտ ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի:

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպանալոգիայի
Կլինիկայի բաժնի բժիշկ-սեքսոպատոլոգ,
Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
Վրեժ Շահրամանյան
news.am