Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 49-ամյա Արթուր Հայրապետյանը, վարելով իրեն պատկանող Ford մակնիշի 33 ОТ 850 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Դաշտավան գյուղի սկզբնամասում, գյուղամիջյան ճանապարհով դեպի Մասիս քաղաքի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթեզրին գտնվող Դաշտավան գյուղի բնակիչ Գևորգ Վարդազարյանին պատկանող անսանագոմի պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո, Ա. Հայրապետյանը գնացել է Ղուկասավան գյուղի իր ընկերոջ` Մուշեղ Անանյանի տուն, որտեղ մեկ ժամ անց, հանկարծակի կորցնելով գիտակցություը, մահացել է: shamshyan.com