Մի օր մեր տուն հյուրնկալվեցին հայրիկիս ընկերն ու իր կինը: Նրանք բավականին հարուստ ընտանիք են, մենք էլ ապրում ենք բավականին բարեկեցիկ, մի խոսքով փողի կարիք երբեք չեմ ունեցել: Հայրիկիս ընկերն ու իր կինն ինձ շատ էին հավանել ու որոշել էին իրենց տուն հարս տանել, այդ իսկ նպատակով հայրիկիցս թույլտվություն խնդրեցին, որ իրենց միակ տղան ինձ հետ ծանոթանա և շփվի Ֆեյսբուքի միջոցով, որից հետո, եթե իրար հավանենք կամուսնանանք: Մենք սկսեցինք շփվել: Արամը, ով ապրում և աշխատում էր Մոսկվայում, առաջին հայացքից բարի, անմիջական ու լավ տղա էր երևում, ով աշխատում էր հոր նվիրած կլինիկայում` որպես բժիշկ: Մի քանի շաբաթ շփվելուց հետո, Արամն արագացրեց մեր հարաբերություններին պաշտոնական ընթացթ տալը ու եկավ Երևան: Ես սկզբում զարմացել էի, թե ինչի է Արամն այդչափ շտապում, ու ինձ թվում էր, թե պարզապես սիրահարվել է: Սակայն ամեն ինչ հասկացա Մոսկվա տեղափոխվելուս առաջին իսկ օրը: Ես գնացի Մոսկվա ու մենք մենակ չէինք ապրում, մեր հետ էր նաև Արամի լավագույն ընկերը, ով նրա զուգընկերն էր: Նրանք ինձ պատանդի պես էին վերաբերվում: Պարզվեց` Արամն ամուսնացել էր ծնողների պարտադրանքով, հակառակ դեպքում հայրը կզրկեր նրան ամեն ինչից: Ես հենց իմացա նրանց հարաբերությունների մասին ուզեցի ետ վերադառնալ, սակայն նրանք իմ ձեռքից վերցրել էին հեռախոսս ու դուռն էլ ամեն անգամ փակում էին վրաս: Մի քանի լացակումած գիշերներ անցկացնելուց հետո, սկսեցի նամակներ գրել ու պատուհանից դուրս նետել: Նամակում գրում էի հայրիկիս հեռախոսահամարը ու խնդրում, որ զանգահարեն նրան և ասեն, որ հասնի ինձ օգնության: Մի շաբաթ, ամեն օր բազմաթիվ նամակներ էի նետում պատուհանից ցած: Արդեն հույսս էլ էի կորցրել,երբ մի երեկո դռան զանգը հնչեց: Հայրս էր` ընկերոջ հետ…. Կյանքիս ամենաերջանիկ ակնթարթը հենց դա էր: Ես այժմ Երևանում եմ, սովորականի պես աշխատում եմ բանկում, փորձում եմ մոռանալ այն մղձավանձը, ինչի միջոց ստիպված էի անցնել:
ՀԳ. Ես պատմեցի այս ամենի մասին, որ մեր հայուհիները երկար մտածեն ամուսնանալուց առաջ ու ամեն պատահածի հետ իրենց կյանքը չկապեն:
slaq.am