Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ կողաշրջվել են, իսկ BMW -ն էլ բախվել է նշված հատվածում կայանված, Դիլիջան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հակոբ Անանյանին պատկանող Grand Cherokee մակնիշի 57 ԼՏ 505 համարանիշի ավտոմեքենային: ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և տեսուչ Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Տեղում են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: shamshyan.com