Սեքս երկու տղամարդու և մի կնոջ միջև

Տղամարդիկ հատկապես սիրում են երևակայել նման սեքսի շուրջ: Սեքսոլոգները վստահ են, որ սա ունի իր պարզ բացատրությունը. եթե սիրելիդ հենց նման սեքսի մասին է երևակայում, ապա նա խնդիրներ ունի քեզ հետ մտերմանալու հարցում: Նա չափազանց շատ է իդեալականացնում քեզ, ուստի չի կարողանում իրեն ազատ զգալ անկողնում: Իսկ նման ֆանտազիան քեզ ավելի հասանելի է դարձնում: Ուստի օգնիր սիրելիիդ՝ քեզ ավելի ազատ պահիր անկողնում:

Տեսնել կնոջն «ամբողջությամբ»

Եթե տղամարդը երազում է տեսնել քեզ «բոլոր կողմերից», դա նշանակում է, որ նա ձգտում է քեզ հաճույք պատճառել: Այս պատճառով էլ ցանկանում է քեզ մի լավ ուսումնասիրել և բացահայտել: Ուստի առանց ամաչելու ցույց տուր նրան ողջ մարմինդ. դա ձեր ինտիմ կյանքն ավելի հարուստ կդարձնի:

Նայել, թե ինչպես է կինը մաստուրբացիա անում

Եթե տղամարդը խնդրում է բավարարել ինքդ քեզ իր ներկայությամբ, դա նշանակում է, որ նա ցանկանում է ճանաչել քեզ, քո սեքսուալությունն ու մարմինը, որպեսզի քեզ հաճույք պատճառի: Եթե համարձակություն ունենաս ու տղամարդու հետ կիսես քո ամենագաղտնի պահերը, ապա ձեր հարաբերությունները կտեղափոխվեն ավելի վստահելի մակարդակ: Թեև դա այդքան էլ հեշտ չէ. կանանց համար ավելի հեշտ է տրվել տղամարդուն, քան ցույց տալ, թե ինչպես են մաստուրբացիա անում:

Սեքս անծանոթ կնոջ հետ

Չնախատեսված, առանց նախնական շոյանքների սեքսի մասին երազանքն ամենատարածվածներից է, որը գալիս է պատանեկությունից, երբ արյան մեջ եռում է տեստոստերոնը, և տղաները չեն մտածում երկար ժամանակ շոյել կնոջը: Արագ սեքսի մասին ֆանտազիան ամենավնասակարն է ինտիմ կյանքի համար: Եթե տղամարդդ հաճախ է այն ռեալիզացնում, ապա պետք է խոսել նրա հետ այդ մասին:

Սեքս երկու աղջիկների հետ

Մի քանի կանանց հետ սեքսի մասին երազող տղամարդը վստահ է և դիմակայուն, և հավասարը չունի անկողնում: Նման տղամարդու հետ կանայք մեծ հաճույք են ստանում:

Սեքս հանրային վայրում

Նման ֆանտազիան խոսում է տղամարդու ցանկության մասին հասարակությանը ձեռնոց նետել, սոցիալական բողոք հայտնել սահմանափակումների հանդեպ: Նման ֆանտազիան առավել հատուկ է դեռահասներին և երիտասարդ տղաներին, թեև հասուն տղամարդկանց մոտ էլ է երբեմն հանդիպում: Նման սեքսի մասին երազում են ոչ այդքան ինքնավստահ տղաները, որոնք այդքան էլ հմուտ չեն անկողնում:

Սեքս կույս աղջկա հետ

Անմեղ աղջկա հետ սեքսի մասին երազանքները խոսում են տղամարդու՝ ինքնահաստատվելու ցանկության մասին: Շատ հնարավոր է, որ նման տղամարդը կամ փոքր առնանդամ ունի, կամ քիչ սեքսուալ փորձ: Նա մտածում է, որ կնոջ համար առաջինը լինելը նշանակում է լավագույնը լինել:

Ամեն դեպքում պետք չէ վախենալ տղամարդկանց երևակայությունից. եթե ճիշտ օգտագործեք դրանք, կարող եք սեքսը դարձնել վառ ու անմոռանալի:
blognews.am