Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում արտակարգ պատահար է գրանցվել: Շենգավիթ վարչական շրջանի 11-րդ փողոցում սողանքի հետեւանքով հսկայական փոս էր գոյացել, որտեղ երիտասարդ էր ընկել: Փոսի խորությունը հասնում է 3 մետրի, իսկ երկարությունը՝ մոտ 20 մետրի:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, որոնք որոնողական աշխատանքներ են իրականացրել եւ ի վերջո հողը քանդելով հայտնաբերել են փոսն ընկած երիտասարդին, որը հողի տակ է մնացել ժամից ավելի:

Երիտասարդը կենդանի է եղել եւ նրան անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
news.am