ԽՈՅ

Այսօր շատ ասելիք կունենաք, սակայն արտահայտվելու հնարավորությունները քիչ կլինեն: Այսօր ամենակարևոր գործն ինքնավերահսկողությունն է, քանի որ էմոցիաների պոռթկումը կարող է բերել հարաբերությունների անդառնալի խզման: Վհատվելու կարիք չկա, ամեն բան լավ կլինի: Սա կյանքի շրջան է, որը Դուք կարող են հաղթահարել:

ՑՈՒԼ

Հավանաբար արդեն մտածում էիք, որ անարդյունավետ են Ձեր աշխստանքներն այս կամ այն հարցի շուրջ, մի վհատվեք, այսօր վերջապես կտեսնեք Ձեր երկար տանջանքների արդյունքում ծնված պտուղները: Այս ամենից հետո կարևոր է, որ չդադարեցնեք աշխատանքները, որ ցանկալի ու կատարյալ արդյունքին հասնեք: Լավ ժամանակաշրջան է սիրահարվելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Այսօր շրջապատում ավելի գնահատված կլինեք, սակայն զսպելով էմոցիաները՝ միայն կխանգարեք մարդկանց տեսնել Ձեր Իրական ԵՍ-ը: Այսօր սիրային փոթորիկների օր է, շրջապատված կլինեք այնպիսի իրավիճակներով ու մարդկանցով, որ անընդհատ Ձեզ «կբռնացնեք» սիրո մասին մտածմունքներով: Հավատացած եղեք՝ այսօր ոչ մի շնչավոր էակ չի դիմադրի Ձեր հմայքին:

ԿՇԵՌՔ

Կշեռքներ, այսօր Ձեր հարաբերությունները սիրելիի հետ խճճված կլինեն: Դուք կխոսեք այնպիսի բաներ, որոնք նախընտրելի էր գաղտնի մնալ: Անմտություն է սպասելը, որ նա կհասկանա Ձեր այդ պահվածքը: Յուրաքանչյուր խոսք կարող է կոնֆլիկտ առաջացնել Ձեր միջև: Որպեսզի չանեք այնպիսի քայլեր, որոնց համար կզղջաք, պետք է Ձեզ հավաքեք և լավ կլինի նախաձեռնությունը տաք սիրելիին:

ԿԱՐԻՃ

Այսօր աստղերը Ձեզ խորհուրդ են տալիս պարզել հարաբերությունները սիրած անձնավորության հետ: Եթե երկուսդ էլ մտածում եք, որ հարաբերությունները խճճվել են, ապա ավելի ճիշտ կլինի անկեղծ ասել այդ մասին և միասին որոշել՝ ուր կհասնեք այսպիսի վարքագծով: Անկեղծությունը այսօր Ձեզ կօգնի գտնել անհրաժեշտ լուծումը: Կարևորը, լեզվակռվի մեջ չմտնեք և փոխադարձ վիրավորանքներ չհասցնեք միմյանց:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավորներ, այսօր Դուք ավելի զգուշ պետք է լինեք Ձեր զգացմունքների հարցում: Մի մոռացեք սիրո հետ խաղը նույնն է, ինչ կրակի հետ խաղը, և կարող եք այրվել: Սակայն անտարբերության դիմակ կրելն էլ ճիշտ չի լինի (այն դեպքում, երբ աղեղնավորների մոտ դա լավ չի ստացվում): Այնպես, որ այսօր միակ ելքը փոխզիջումների գնալն է, որոնք Ձեզ հնարավորություն կտան «անվնաս» սիրախաղ սկսել: Կարևորը, ուշադիր եղեք, որ այդ խաղը չգնա շատ հեռու:

ԽԵՑԳԵՏԻՆ

Այսօր խեցգետինները արթնանալով դժվար կարողանան հասկանալ, թե ինչ է իրենց սպասվում: Սակայն դա ավելի հաճելի է. ձանձրալի կլիներ, եթե նախորոք իմանայիք սպասվելիքները: Այն, ինչ այսօր աստղերը պատրաստել են Ձեզ համար, անակնկալ կլինի: Ձեզ սպասվում է այնպիսի բաներ, որոնց մասին չէիք էլ երազի: Իսկ միգուցե Խեցգետինները ուզում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում և հարաբերություններում: Սակայն պետք չէ մոռանալ ոսկի խոսքերը՝ «յոթը չափիր, մեկը կտրիր»:

ԱՌՅՈՒԾ

Այսօր Դուք դժվարությամբ Ձեզ կզսպեք, որպեսզի չքննադատեք սիրելիին: Սակայն մտածեք՝ արժե արդյոք այդ բանն անել: Ձեր սիրելին դժվար թե կարողանա այդ կոնֆլիկտը հաղթահարել: Այնպես որ, եթե ցանկանում եք այսօր ռոմանտիկ ժամանակ անցկացնել, ապա ուշադիր եղեք ձեր արարքների և խոսքերի հարցում: Եվ նույնիսկ Ձեր ժեստերը և դեմքի միմիկան կարող են փչացնել Ձեր հարաբերությունները:

ԿՈՒՅՍ

Այսօր ձեզանից դժվար կլինի հետևողականություն և կանխատեսելիություն սպասել: Օրվա կարգախոսը կլինի «մի վախեցեք բազմազանությունից»: Աստղերը խորհուրդ են տալիս անել ամենախենթ քայլերը: Օրինակ՝ ներկել մազերը կամ էլ փորձել ավելի վառ և ֆանտաստիկ գույների հագուստ: Եթե ցանկանում եք ռոմանտիկ օր անցկացնել, ապա հիշեք, որ էքսպերիմենտները պարտադիր են, քանի որ այսօր Ձեզ համար այսպիսի օր է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այսօր աստղերը հուշում են, որ այծեղջյուրները կունենան հիանալի օր սիրային հարցերը կարգավորելու համար : Օրը հնարավորություն կընձեռնի անհնարինը իրագործելու համար: Չպետք է վախենալ սեքսուալությունից: Եթե Դուք մինչև հիմա միայնակ եք, ապա այսօր հիանալի օր է 2-րդ կեսին գտնելու համար:

ՋՐՀՈՍ

Այսօր աստղերը հուշում են, որ Դուք պետք է ձեզ ավելի հանգիստ պահեք, որպեսզի կարողանաք շփվել իրենց սիրելիի հետ: Աստղերը խորհուրդ են տալիս չվախենալ լուրջ հարաբերություններից և կատարել վճռական քայլեր: Փորձեք այսօր լինել ավելի եթերային և նվիրվել սիրելիին:

ՁԿՆԵՐ

Այսօր ձկների համար նպատակահարմար օր է ռոմանտիկ հարաբերություններ հիմնելու համար: Օրը նպատակահարմար է հաճելի և անհավանական հանդիպումների համար: Այսօր Դուք հնարավորություն կունենաք վերջապես գտնել ձեր 2-րդ կեսին: Բաց մի թողեք այդ հնարավորությունը և չափից դուրս կասկածամիտ մի եղեք այս հարցում:
tesadasht.am