Անանուն հարցման ընթացքում տղամարդիկ խոստովանել են իրենց ամենահաճախ «այցելող» վախերի մասին: Փորձագետներն այդ վախերը համախմբել են ըստ տարածվածության և, այնուհետև, իրենց խորհուրդներն առաջարկել սեռական զուգընկերուհիներին:
Վախ 1. արտաքին տեսքի քննադատություն. ինչպես կանայք են անհանգստանում ցելյուլիտի առկայությունից, այնպես էլ տղամարդիկ են մտահոգված սեփական մարմնի թերություններով: Չէ՞ որ ոչ բոլորն են զբաղվում սպորտով և նմանվում Բանդերասին: Այնպես որ զարմանալի չէ, երբ նրանք նախընտրում են սեքս մթության մեջ: Լուծումը. ավելի հաճախ գովիր քո տղամարդու տեսքն, ի վերջո, նա իսկապես քեզ դուր է գալիս:
Վախ 2-րդ. արագ օրգազմ. վաղաժամ սերմնաժայթքումը շատ տղամարդկանց է պահում վախի մեջ, հատկապես նոր զուգընկերուհու դեպքում, երբ կրքերի լարումն անցնում է բոլոր սահմանները: Լուծումը. տղամարդու հետ առաջին սեքսի ժամանակ պետք չէ իրեն է´լ ավելի խթանել, իսկ հետագայում նրան հուշիր սկսել երկար նախաբան-նախերգանքներից և հաճույք ստանալ ու ըմբոշխնել ողջ պրոցեսը:
Վախ 3-րդ. էրեկցիայի բացակայություն. տղամարդկանց ամենասարսափելի վախը` պատեհ պահին արական արժանապատվության հանկարծակի «գործադուլն» է, ինչին գումարվում է զուգընկերուհու հիասթափությունն ու նեղանալը: Հատկապես այս վախն ուժեղանում է նոր ընկերուհու հետ առաջին սեքսի ժամանակ: Իսկ ո՞րն է հիմնական պատճառը: Ըստ մասնագետների` շատ դեպքերում, այն առաջանում է հուզմունքից: Ավելի բարդ դեպքում, երբ դա արդեն բացառություն չէ և դասվում է սովորական երևույթների շարքին՝ անհրաժեշտ է այլ տեղ փնտրել պատճառները: Լուծումը. ոչ մի դեպքում այն չի կարելի ուշադրության կենտրոնում պահել և, մանավանդ, շեշտել խնդիրը: Մի քիչ գինի, հանգիստ ու անկաշկանդ զրույց և գուցե ամեն բան ընկնի իր հունի մեջ:
Վախ 4-րդ. չափսը. փոքր կամ ոչ այնքան տպավորիչ չափերի առնանդամ ունեցողները սովորաբար շատ են ամաչում և քաշվում իրենց «գործիքից»: Տղամարդն իսկապես վախենում է տհաճ կարծիք լսել չափսերի մասին: Լուծումը. երբեք չի կարելի առնանդամի փոքրության մասին որևէ ակնարկ անել: Հակառակը` ամեն կերպ պետք է համոզել, որ այն աշխարհում ամենալավն է: Բացի այդ, ինչպես նշում են սեքսպաթոլոգները, հենց այդ տղամարդիկ գիտեն կնոջն ամենից շատ հաճույք պատճառել:
Վախ 5-րդ. զուգընկերուհու չափից դուրս ակտիվ կամ սառը լինելը. առաջին դեպքում, դու ստիպում ես քո քմահաճույքներին ենթարկվել, երկրորդ` ստիպում տղամարդուն ամեն ինչ սեքսում` սկզբից մինչև վերջ մենակ անել: Սակայն տղամարդիկ վախենում են թե´ վերահսկիչ սեքս-մոնստրներից, թե´ անկողնում «անշարժ գույքից»: Լուծումը. պարզապես համը մի հանիր:
Վախ 6-րդ. լինել նախորդից ավելի վատը. սա տղամարդկանց ահավոր է վախեցնում: Գուցե ա՞յդ պատճառով են ուժեղ սեռի որոշ ներկայացուցիչներ այդքան սիրում կույսերին: Լուծումը. երևէ չգովաբանես, նույնիսկ` չփնովես և, առհասարակ, չհիշատակես նախկինիդ: Ներկայիս տղամարդդ իրեն պետք է միակն ու անկրկնելին զգա:
Սեքսապաթոլոգներն ամփոփում են. բնականաբար, սա դեռ ամենը չէ… Այնուհետև կանանց տալիս են գլխավոր խորհուրդը. ամենակարևորը` թույ չտալ, որ այդ վախեր, տագնապները ֆոբիաների հասնեն, քանի որ արդյունքում հենց կանայք կտուժեն այդ ամենից: Ի վերջո, ո՞վ կցանկանա անկողինը կիսել նևրաստենիկի հետ:
armstar.am