Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:

Նա նշեց, որ Ասատուրը ամիսներ առաջ էր իրենց դիմել երկրորդ կեսին գտնելու ակնկալիքով եւ բարեգործական ճաշկերույթներից մեկի ժամանակ հանդիպել է ապագա կնոջը ով, Կոնսերվատորիայի նախկին դասախոս էր: «Ասատուրի տղան մահացել էր, որից հետո փեսան տունը վճառել գումարը վերցրել էր իրեն, իսկ աներոջը տեղափոխել ծերանոց: Նա շատ առույգ եւ առողջ մարդ է եւ տարիներ առաջ բարձր պաշտոններ է զբաղեցրել: Իսկ Լաուրան երեխաներ եւ թոռներ ունի, բայց առանձին բնակարանում է ապրում: Նրա հարազատների կողմից առարկումներ չեղան, առանց հարսի շորի մեծ հարսանիք արեցին եւ հիմա ամուսիններով առանձին ապրում են Լաուրայի տանը»,- պատմեց Նարե Մարտոյանը:

Հ.Գ Հերոսների անունն ազգանունները փոխված են ներկայացված:
news.am