Սկզբում կարծում էի ցանկացած սոցկայքերով կատարվող հանցագործություն վերագրվում է վերոնշյալ կայքին,բայց վերջերս հասկացա, թե ինչի հենց այդ կայքով և ինչպես են գտնում հանցագործենրն(որոնք կարող են նույնիսկ ակամայից դառնալ) իրենց թիրախային զոհին:
Վերջին մի քանի ամիսներին <<Օդնոկլասնիկյան>>ընկերներիցս տարատեսակ խաղերի հրավերներ էի ստանում,գրեթե ոչ մեկին չէի մերժում,բոլորն ընդունում էի հետո ջնջում՝մտածելով միանգամից մերժելով չնեղացնեմ,հետո հրավերները սկսեցին ինտենսիվանալ և ամենաշատ առաջարկվող խաղերից մեկը դարձավ <<Целуй и Знакомься>> խաղը,դե արդեն վերնագրից պարզ է, ինչ խաղ կարող է լինել:ՈՒ օրեցօր տվյալ խաղի հրավերների ինտենսիվությունը սկսեց աճել թվաբանական պրոգրեսիայով,հրավեր էին ուղարկում թե ամուրիները,թե ամուսնացածները հետո արդեն սկսեցին հրավեր ուղարկել բարեկամներիս 12,13 տարեկան երեխաները:Չգիտեմ ինչ ազարտային սկզբունքով է այդ խաղը կազմված,բայց նույնիսկ իմ մերժումներից հետո էլ նույն մարդիկ նույն ինտենսիվությամբ սկսում են ուղարկել,և այսպես ամեն օր:Կարճ ասած այդ խաղը վերածվել է շատերի մոտ մոլուցքի:Հետաքրքրության համար սկսեցի մտնել տարբեր մարդկանց անձնական պրոֆիլներ,գրեթե բոլորի մոտ կա այդ խաղը:Եթե հաշվենք,որ Odnoklassniki.ru կայքը հայաստանում ամենաշատ օգտատերեր ունեցող կայքն է և այդ խաղն էլ ամենատարածվածներից մեկը,պատկերացրեք ինչքան խարդախներ ու հանցագործներ կարող են լինել՝տարբեր շահադիտական նպատակներով,որոնց համար խնդիր չէ խաբել ցանկացած միամիտ,գլամուրային կյանքով ապրել երազող աղջկա կամ անչափահաս երեխաների:Հարգելի ծնողներ,լավ է որ դուք ձեզ համարում եք առաջադեմ ձեր 8-16 տարեկան երեխաներին թողում եք գրանցվել սոցկայքերում,բայց ցանկալի կլիներ նաև մեկ մեկ հետևեիք,տեսնեիք,ձեր երեխան արդեն իրեն հասուն մարդու տեղ դրած <<Целуй и Знакомься>> կամ նմանատիպ խաղեր է խաղու՞մ,թե ուղղակի անմեղ շփվում է իր դասընկերների հետ:ՈՒշադիր եղեք:
Арутюн Мнацаканян