Շատ տղամարդիկ վաղուց ազատվել են այս պատրանքներից, իսկ ոմանք այդպես էլ գերի են մնում դրանց: Հրաշալի գրող Հեմինգուեյն իր ստեղծած՝ ”առնական տղամարդու” կերպարով մեծ ազդեցություն է թողել երիտասարդ տղամարդկանց վրա: Նա ստեղծել է ”առնականության” պաշտամունք, որը ստիպում է երիտասարդներին վախենալու սեփական ”մեղմությունից”: Քանի որ աղջիկներն էլ են տարվում նրա գրքերով, նրանց մոտ էլ արթնանում են չհիմնավորված սեռական սպասումներ: ”Արուի” պաշտամունքը զրկում է տղամարդուն ներաշխարհից, հոգուց, պահանջում սեքս-մեքենա լինել, զրկում է մարդկային ջերմությունից և սիրուց՝ ամեն ինչ հանգեցնելով պարզունակ զգացողություններին ու առաջնային բնազդին:
Կա համոզվածություն, որ էրեկցիան պարտադիր պայման է սեքսուալ բավարարվածության համար, բայց չմոռանանք, որ օրգազմ հնարավոր է նաև առանց էրեկցիայի: Նույնքան սխալ է նաև կարծիքը, որ ֆիզիկական սերն անհրաժեշտ է միայն ցեղի շարունակության համար: Մեր ժամանակներում զույգերի մեծամասնությունը սեքսով զբաղվում է միայն հաճույքի համար և օգտագործում հակաբեղմնավորիչներ: Իսկ ահա ավանդական պատկերացումը, որ սեռական բավարարվածության համար էրեկցիան անհրաժեշտ է, այդպես էլ չի նահանջում:
Բնականաբար, յուրաքնաչյուրն իրավունք ունի իր կարծիքին մնալու: Սեռական առաջնորդության համար պայքարը սերտորեն կապված է էրեկցիայի հետ: Սեռական օրգանը դառնում է հոգեբանական զենք, որը զուգընկերներից մեկը կարող է օգտագործել մյուսի դեմ: Տղամարդը կարող է արգելակել էրեկցիան կնոջը պատժելու համար, որպեսզի կինն իրեն մերժված զգա, իսկ կինը կարող է հոգեբանորեն կամ ֆիզիկակապես մանիպուլյացիայի ենթարկել տղամարդուն՝ նրան հասցնելով էրեկցիայի՝ միայն ծաղրելու և նվաստացնելու նպատակով, գրում է strongmed.ru կայքը:
Հաճախ հանդիպող այս երևույթն իրականում իր բնույթով քայքայիչ է: Ինչպես յուրաքանչյուր խաղում, այստեղ էլ հաղթողներ ու պարտվողներ են առաջանում: Ի վերջո, հաստատվում է զուգընկերներից մեկի գերակայությունը: Իսկ ո՞վ չի փորձի օգտագործել անսահմանափակ իշխանության իր ուժը: Նման խաղեր իրենց թույլ եմ տալիս միայն այն զույգերը, ովքեր համոզված են,որ էրեկցիան միանշանակ անհրաժեշտ է:
Զարմանալի է` ինչպե՞ս են մարդիկ շարունակում հավատալ սրան: Տղամարդը սկսում է կասկածել իր պոտենցիայի կարողությանը, երբ նրանից անհնարինն են պահանջում, իսկ ինքն էմոցիոնալ առումով ձգտում է կատարել դա: Դրանք կարող են խնդիրների տեսքով հանդես գալ աշխատավայրում, ընտանիքում, առողջական վիճակում և այլն: Սթրեսային իմպոտենցիան արտացոլում է կյանքի ցանկացած ոլորտի անհաջողությունները, այդ թվում՝ սեռական: Այն կարող է նաև հաջողության հետևանք լինել, եթե տղամարդն այդ հաջողոթյունը չի ընդունում՝ որպես իրական ձեռքբերում, կամ ինքն իրեն անարժան է համարում: Իսկ կնոջ օրգանիզմում չկան մեխանիզմներ , որոնք այսքան փոփոխեն սեփական էմոցիոնալ վիճակը:
Doctors.am