Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ են աշխատել Դիլիջանի հրշեջ-փրկարարները, Ոստիկանության Տավուշի մարզային, Դիլիջանի բաժնի ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցներն ու քաղաքացիները, ովքեր բոլոր վիրավորներին շտապ օգնության և իրենց անձնական ավտոմեքենաներով տեղափոխեցին հիվանդանոցներ: Ավտոմեքենայից գազի արտահոսք է սկսվել, ու փրկարարները հիմա աշխատանքներ են կատարում՝ այն դադարեցնելու համար: Վիրավորներից մեկը ֆոտոլրագրողին հայտնեց, որ ավտոբուսում գտնվող բոլորը մանկավարժներ են՝ Փարաքար գյուղից: ՃՈ 5-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանի, ինչպես նաև քննչական խմբի աշխատակիցների կողմից կատարվում են աշխատանքներ՝ պարզելու համար վարորդի և վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով վթարի իրավիճակը, դեպքի վայր է ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի shamshyan.com
Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորաններում. «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը 20մ գլորվել է ձորը. կա 17 վիրավոր
|
Կիսվել
Comments are closed.