Ժամը 15:00-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Կիևյան փողոցի 14ա շենքի՝ « Շանթ» հեռուստաընկերության դիմաց ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Տ. Վարդանյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված շենքի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ` 26-ամյա Գարեգին Հակոբյանը, իր կողմից վարած Volkswagen մակնիշի 17 ԼD 007 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է նշված հատվածում վթարված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 47-ամյա Տեպանոս Թադևոսյանի վարած ՎԱԶ 21-21 մակնիշի 50 ՍՏ 700 համարանիշի վտոմեքենային: Բախման հետևանքով Տ. Թադևոսյանի ավտոմեքենան էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ` 30-ամյա Ջանիբեկ Իսրայելյանին: Այնուհետև ընդհարվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Քուրաջյանի վարած Volkswagen մակնիշի 35 DՏ 951 համարանիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Ջ. Իսրայելյանը, ով աշխատում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում՝ որպես փորձագետ, կայուն ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ հնարավոր է վրաերթի ենթարկվածի ոտքը անդամահատեն: Քննիչ Տ. Վարդանյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գ. Հակոբյանը աշխատում է «ՍԿ ԱՖԻՆԱ ՊԱԼԱԴԱ» ՓԲԸ-ում՝ որպես վարպետ: Տ. Թադևոսյանը՝ «Գոռ և Սոս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: shamshyan.com
Վթար-վրաերթ «Շանթ» հեռուստաընկերության դիմաց. բժիշկները պայքարում են ԱՊՊԱ գործակալի կյանքի համար
|
Կիսվել
Comments are closed.