Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիշեցնենք, որ Toyota RAV4 մակնիշի 24 ԼՍ 173 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կամրջի տակ:

Կայքի փոխանցմմաբ՝ պարզվում է՝ այդ պահին նշված ճանապարհահատվածով անցնելիս է եղել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ իր թիկնազոր հետ և երբ ոստիկանապետը նկատել է վթարը, շտապ կարողացել են օգնել վիրավորներին տեղափոխելու հիվանդանոցներ: Կարճ ժամանակում նաև վթարի վայր է ժամանել Առողջապահության նախարարի հրամանով նշված հատվածում ծառայություն կատարող շտապօգնության բրիգադը:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ Կոտայքի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Հովսեփ Էմին փողոցի բնակիչ, 24-ամյա Լևոն Սարգսյանը, ով Աբովյանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ ուղևորը եղել է Երևան քաղաքի Հարավ-արևմտյան 3-րդ թաղամասի բնակիչ, 28-ամյա Արշակ Ներսիսյանը, վերջինս էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: