Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև 1-03 ծառայության թիվ 12 բուժբրիգադը: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը: Տեղում Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը քիչ առաջ պարզեց, որ մահացածը Թբիլիսյան խճուղի 35/1 շենքի բնակիչ, 59-ամյա Միշա Հակոբյանն էր: shamshyan.com
Մահվան ելքով վրաերթ՝ Թբիլիսյան խճուղում՝ ՀայՌուսգազարդի հարևանությամբ. վարորդը փախուստի չի դիմել
|
Կիսվել
Comments are closed.