Ժամը 05:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում՝ Շամիրամ գյուղի խաչմերուկում, բախվել են Ford Transit մակնիշի 22 SO 746 և Opel Vectra մակնիշի 33 UV 324 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու 3 ուղևորներ տեղում մահացել են: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատը՝ ովքեր ժամանել էին մեկ 1 մարտական հաշվարկով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford-ի վարորդ՝ 27-ամյա Սևակ Հովհաննիսյանը տեղափոխվել է Աշտարակի բժշկակական կենտրոն, իսկ ուղևոր՝ 27-ամյա Թամարա Թորորսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ՝ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիականության պետի օպեր գծով տեղակալ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է Opel-ի մահացած վարորդի, և 3 մահացած ուղևորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com