NEWS.am-ի տեղեկություններով, 2-րդ շրջադարձային կոչվող թաղամասի 4 շենքում 44-ամյա որդին ծեծելով սպանել է մորը՝ 64-ամյա Գոհարին: Վերջինիս դին տանը գտել են օգոստոսի 25-ին՝ մարմնի վրա բռնության հետքերով:

Հարուցվել էր քրեական գործ եւ մեկ օր անց պարզվել է, որ մորը սպանել է որդին՝ Արմեն Չիլինգարյանը: Ըստ թաղամասի բնակիչների վերջինս դաժան ծեծի է ենթարկել մորը, ինչը հանգեցրել է մահվան:

NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից եւս հաստատեցին տեղի ունեցածը՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Արմեն Չիլինգարյանը կալանավորված է: Թե ինչն է եղել մոր հետ վիճաբանելու ու նրան ծեծելով սպանելու պատճառը, ոստիկանությունից չեն հայտնել:
news.am