Իր կայքում նա հայտարարել է սեքս-մարաթոնի մեկնարկի մասին, որին կարող է մասնակցել ցանկացած տղամարդ, եթե, իհարկե, ցանկանա, հաղորդում է The Huffington Post-ը:

«Ես ցանկանում եմ տղամարդ Լեհաստանից, Եվրոպայից և ընդհանրապես ամբողջ աշխարհից: Ես սիրում եմ սեքսը, ուրախությունը և տղամարդկանց»,- մեկնաբանել է Լիսևսկան: Նա ստեղծել է հատուկ կայք և էջ Facebook սոցիալական կայքում, որտեղ գրանցվելով՝ ցանկացողները կարող են նրան օգնել՝ հասնելու իր նպատակին:
Վարշավայի 21-ամյա բնակիչն արդեն ամեն ինչ մտածել է. նա պատրաստվում է յուրաքանչյուր զուգընկերոջը տրամադրել 20 րոպե:

«Լեհաստանում սեքսը նախկինի պես արգելված թեմա է, տաբու, և նրանց, ովքեր ցանկանում են իրագործել իրենց սեռական երևակայությունները, համարում են այլասերված, մարմնավաճառ կամ հոգեկան հիվանդ»,- ասել է աղջիկը:

Նրա «սեքսուալ պահոցում» դեռևս 284 տղամարդ է: Նա իր մարաթոնի մեկնարկի մասին հայտարարել է անցած ամիս: Հարկ է նշել, որ աղջիկն ընկեր ունի, որը հիացած չէ նրա նախասիրություններից, սակայն հայտարարել է,որ ստիպված է համակերպվել դրանց հետ, քանի որ սիրում է նրան:

Լրագրողները թերահավատ են մոտենում աղջկա այս գաղափարին: Նրա կայքը կարգին չի աշխատում, ԶԼՄ-ների հարցերին նա չի պատասխանում, իսկ ինչ վերաբերում է նրա ֆիզիկական հնարավորություններին, ապա աղջիկը գերագնահատում է դրանք, քանի որ 100 հազար տղամարդկանց հետ 20 րոպե տևողությամբ անդադար սեքսի համար կպահանջվի 3.8 տարի: Բացի այդ, նրան կարող է ուղղակի ձանձրացնել միշտ սեքսով զբաղվելը:

1in.am