Մեծահասակների համար ֆիլմերի արտադրության ասոցացիան հանել է նկարահանումների արգելքը, որոնք  դադարեցվել էին այն բանից հետո, երբ դերասանուհիներից մեկի մոտ ՄԻԱՎ էր հայտնաբերվել:Ավելի վաղ մասնագիտացված կազմակերպությունները հաստատել էին, որ պոռնոդերասան Քեմերուն Բեյի մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել: Օգոստոսի 21-ին արգելք դրվեց, եւ բոլոր դերասանները, ովքեր աշխատել էին Քեմերուն Բեյի հետ, ՄԻԱՎ-ի ստուգում անցան, գրում է medportal-ը:

«Որքան էլ որ ծանր լինի ինձ համար այս նորությունը, ես հույս ունեմ, որ դերասաններից ոչ մեկի այդ վարակը չի փոխանցվել: Ես ծրագրում եմ անել ամեն ինչ, որպեսզի օգնեմ բժշկական ծառայողների ու իմ գործընկերներին: Այնուհետ իմ նախագծերը երկարաժամկետ են՝ հոգ տանել իմ ու իմ առողջության մասին»,- հայտնել է Բեյը ՄԻԱՎ-ի հայտանբերումից հետո:Բժշկական խորհրդատվությունը քննարկում է նաեւ դերսանների հետազոտման չափանիշների վերանայման հարցը, եւ նախատեսում է 28-ի փոխարեն յուրաքնչյուր 14 օրը մեկ անգամ հետազոտություն անցկացնել: