Հնդկաստանում զգալիորեն ավելի հազվադեպ են սեքսով զբաղվում, քան այլ երկրներում: Պարզվել է նաեւ, որ հնդիկները զգալիորեն ավելի քիչ սեքսուալ զուգընկեր ունեն: Հնդկուհիներն իրենց ողջ կյանքում ունենում են միջինը երկու զուգընկեր, իսկ օրինակ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում այդ թիվը 7 անգամ ավելի է:

Ամսագիրը հարցումն անցկացրել է ամռան ամիսներին, որին մասնակցել է 50 հազար մարդ, աշխարհի ավելի քան 30 երկրներում: Հարցման նպատակը եղել է տարբեր երկրներում սեռական կյանքի միջեւ եղած տարբերությունները բացահայտելը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հնդիկները սեքսով են զբաղվում շաբաթական մեկ անգամից էլ քիչ եւ ողջ կյանքում ունենում են 3 զուգընկեր: Դա ամենացածր ցուցանիշն է բոլոր երկրների շարքում:

Ի դեպ, բոլորից շատ զուգընկեր ունեն խորվաթները (11):
news.am