Պոռնոֆիլմերում նկարահանվող  Wiska կեղծանվամբ ուկրաինուհի Անաստասիա Հագենը Չեխիայում մշտական կեցության իրավունք է ստացել: Հագենի հետ Չեխիայում կապրեն երեք զավակները: Ամուսինը դեռ այդ երկրում ապրելու իրավունք չի ստացել:  

Նախկին պոռնոաստղը այժմ մտադիր է մասնավոր մանկապարտեզ բացել: Ըստ ТСН-ի տեղեկության՝ նա մտադիր է նաեւ համալսարան ընդունվել:

Անաստասյա Հագենը (մինչ ամուսնությունը Գրիշայ ազգանունն է ունեցել) Ուկրաինան լքել էր, երբ իր պոռնոնկարահումներով հետաքրքվել էին իրավապահ մարմինները:  2010թ. իր դեմ բողոքել էին մի խումբ պատգամավորներ, որոնք Գրիշային անվանել էին «անբարոյականության կրող եւ տարածող»: Դերասանուհու պաշտպանությամբ հանդես էր եկել սկանդալային համբավ ունեցող  FEMEN շարժումը:

Դերասանուհին որոշել էր լքել Ուկրաինան եւ ընտանիքի հետ տեղափոխվել էր Չեխիա, որտեղ ապաստան էր խնդրել: Սակայն տեղի իշխանությունները նրան «հետապնդման» զոհ չէին համարել: Այնուամենայնիվ, նախկին պոռնոաստղը օգտվել էր մշտական բնակության թույլտվություն ստանալու համար իշխանություններին դիմելու հնարավորությունից, որն արդյունքում բավարարվել էր:


News.am